Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»


Ամերիկյան հուշագրի թաքնված գինը. ինչի՞ դիմաց է վճարում Հայաստանը

Քաղաքական

Միացյալ Նահանգների հետ հուշագրի ստորագրումը ներկայացվում է որպես պատմական շրջադարձ, «խաղաղության օրակարգի» կարևորագույն ձեռքբերում։ Սակայն այդ փաստաթուղթը չի կարող դիտվել առանձնացված այն համատեքստից, որը ձևավորվել է Հայաստանում վերջին ամիսներին․ Հայ Առաքելական եկեղեցու դեմ աննախադեպ ճնշումներ, համայնքապետերի, քաղաքական գործիչների ու բարերարների հանդեպ կիրառվող ռեպրեսիվ գործիքակազմ, հասարակության խորացող բևեռացում։ Այս իրավիճակում ցանկացած արտաքին հուշագիր, թեկուզ ամենագլամուր փաթեթավորմամբ, դառնում է ոչ թե անվտանգության երաշխիք, այլ՝ իշխանության ինքնապահպանման գործիք, որը նախատեսված է արտաքին լեգիտիմություն ապահովելու համար՝ ներքին լեգիտիմության բացակայության պայմաններում։

Հուշագրի բացասական հետևանքները տեսանելի են արդեն հիմա, նույնիսկ նախքան դրա իրական կիրառման մեկնարկը։ Դրանցից առաջինը Հայաստանի սուբյեկտայնության շարունակական նվազումն է։ Երբ իշխանությունը սեփական ժողովրդից թաքուն, փակ դռների հետևում է բանակցում երկրի ապագայի մասին, արտաքին փաստաթղթերը դառնում են ոչ թե համագործակցության շրջանակ, այլ լծակ՝ ճնշումներ գործադրելու և նոր զիջումներ կորզելու համար։ Հենց այս ֆոնի վրա է պետք գնահատել այն փաստը, որ Դոնալդ Թրամփ կրտսերի՝ Երևան այցելելու և «Թրամփի երթուղի» զբոսաշրջային նախագծի շուրջ բանակցելու ծրագիրը չեղարկվեց։ Պաշտոնական պատճառաբանությունները լռության մեջ են, բայց քաղաքական ենթատեքստը չափազանց հստակ է․ որևէ լուրջ ներդրող չի մտնի այն երկիր, որի իշխանությունները պատերազմ են հայտարարել սեփական եկեղեցուն, բռնաճնշում են համայնքային կյանքի կրողներին և սեփական պատմական ինքնությունն են փորձարկում որպես սակարկման նյութ։

Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Կարլսոնի հետ փաստացի դարձավ շրջադարձային պահ՝ ամերիկյան քաղաքական շրջանակների համար։ Այդ հարցազրույցի շնորհիվ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների մի հատված վերջապես հնարավորություն ունեցավ լսելու ոչ թե միայն պաշտոնական Երևանի ներկայացրած «խաղաղարար» պատկերը, այլ իրականությունը՝ կալանավորումների, իրավական կամայականության, հոգևոր ու համայնքային կյանքի ճնշման մասին։ Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Միացյալ Նահանգների հետ հուշագիրը չի կարող ընկալվել որպես անվերապահ վստահության վկայական․ այն կարդացվում է նաև որպես գործիք, որով Վաշինգտոնը կարող է առավել ամուր կապել Հայաստանի իշխանություններին իր օրակարգին՝ միաժամանակ պահելով նրանց վերահսկողության տակ։

Հուշագրի ամենավտանգավոր կողմերից մեկը այն է, որ այն ստորագրվում է տարածաշրջանային ուրիշ գործընթացների հետ փոխկապակցված պայմաններում։ Հայ-թուրքական սահմանի բացման շուրջ քննարկումները ուղեկցվում են մտահոգիչ տեղեկություններով, որոնցից մեկը՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պայմանը Հայաստանում տասը մզկիթի կառուցման մասին։ Թեպետ Փաշինյանի մամուլի ծառայությունը շտապում է հերքել այդ տեղեկատվությունը, Ադրբեջանի խորհրդարանից հնչող հայտարարությունները բացահայտ խոսում են վերականգնվող «Երևանի ղազիյաթի» մասին և մուսուլմանների «վերադարձի» մասին այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։ Այսինքն՝ խոսքը ոչ միայն կրոնական կառույցների կառուցման, այլ շատ ավելի լայն՝ պատմական-քաղաքական վերաշարադրման փորձի մասին է, որտեղ Երևանը ներկայացվում է որպես երբեմնի մուսուլմանական վարչատարածքի կենտրոն։

Այս ֆոնին ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը փաստացի դրվում է նույն փաթեթի մեջ, ինչ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների «կարգավորման» ծրագրերը։ Երբ Թուրքիան և Ադրբեջանը պահանջում են սահմանների բացում, «տրանսպորտային ուղիների ապաշրջափակում» և իրենց «փախստականների վերադարձ», իսկ Բաքուն բացեիբաց խոսում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, բանակը կրճատելու, անվտանգության ճարտարապետությունը վերակառուցելու մասին, ապա ակնհայտ է, որ արտաքին գործընկերների հետ հուշագրերը կարող են վերածվել ճնշման ճակատների։ Ցանկացած «օգնության փաթեթ» կարող է պայմանավորված լինել այնպիսի «խորհրդատվություններով» և «խոսքերի մակարդակի ակնկալիքներով», որոնք խորքում ենթադրում են նոր քաղաքական ու տարածքային զիջումներ Հայաստանի կողմից։

Բացի արտաքին սպառնալիքներից, հուշագրի ստորագրումն ունի ներպետական չափազանց լուրջ հետևանքներ։ Երբ հասարակությունը տեսնում է, որ պետության ղեկավարությունը պատրաստ է գաղտնի պայմանավորվածությունների, երբ ՀՀ քաղաքացիներին դնում են կատարվածի առաջ՝ առանց բաց քննարկման, առանց հանրային վերահսկողության, դա բերում է վստահության կտրուկ անկման։ Մարդիկ սկսում են վախենալ, որ հերթական «պարտավորությունները» կներառեն ոչ միայն Սահմանադրության փոխում և բանակի թուլացում, այլ նաև ադրբեջանցիների զանգվածային վերաբնակեցում Հայաստանի բնակավայրերում՝ սեփականության, անվտանգության և սոցիալական կայունության լուրջ վտանգներով։ Արդյունքում հասարակությունը ապրում է մշտական սպասողական լարվածության մեջ, որտեղ յուրաքանչյուր նոր հուշագիր, համաձայնագիր կամ «ճանապարհային քարտեզ» ընկալվում է ոչ թե որպես հնարավորություն, այլ՝ որպես հերթական վտանգ։

Հատկապես մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում այն պահին, երբ իշխանությունները ներսում զբաղված են սեփական ընդդիմախոսներին ոչնչացնելու քաղաքականությամբ։ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող ճնշումները, համայնքների ղեկավարների և քաղաքական գործիչների դեմ հարուցվող քրեական գործերը, բարերարների նկատմամբ կիրառվող խափանման միջոցները ուղարկում են շատ պարզ ազդակ՝ իշխանությունն ի վիճակի չէ երկխոսության և չի պատրաստվում հաշվի նստել հասարակության լայն շերտերի կարծիքի հետ։ Այսպիսի պայմաններում Միացյալ Նահանգների հետ ստորագրված ցանկացած հուշագիր վերածվում է ոչ թե ժողովրդավարական ընտրության, այլ՝ թույլ և մեկուսացված իշխանության բախված փորձի՝ արտաքին հովանավորի հաշվին պահպանել սեփական գոյությունը։

Վտանգը նրանում է, որ արտաքին գործընկերը, այս դեպքում՝ Միացյալ Նահանգները, աշխատում է այն իշխանության հետ, որն իրականում չունի ներքին վստահության մանդատ։ Սա ստեղծում է երկակի իրավիճակ․ մի կողմից Վաշինգտոնը հայտարարում է ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին, մյուս կողմից համագործակցում է իշխանության հետ, որը ներսում ճնշում է սեփական եկեղեցուն, համայնքներին և քաղաքական այլակարծությանը։ Այս հակասությունը վաղ թե ուշ պայթելու է՝ և՛ ներսում, և՛ դրսում, որովհետև հասարակության դժգոհությունն անխուսափելիորեն վերածվելու է նաև հակաամերիկյան տրամադրությունների, որոնք կարող են շահարկվել այլ դերակատարների կողմից։

Միացյալ Նահանգների հետ հուշագիրը ինքնին դատավճիռ չէ, եթե այն հիմնված է լիներ ազգային շահերի հստակ գիտակցության, կարմիր գծերի և հասարակության լայն համաձայնության վրա։ Սակայն ներկա պայմաններում այն ավելի շատ հիշեցնում է ոչ թե հավասար գործընկերության փաստաթուղթ, այլ խոցելի և ներսից թուլացած իշխանության ձեռքում գտնվող փաստաթուղթ, որով նա փորձում է գնել ժամանակ և արտաքին աջակցություն՝ ներքին լեգիտիմության հաշվին։

Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե հերթական «պայմանագրային խաղաղություն», որի գինը կարող են դառնալ Սահմանադրությունը, բանակը, հոգևոր և մշակութային ինքնությունը, այլ լիարժեք ազգային քննարկում՝ պարզ պատկերացման հետ, թե ինչ ենք մենք ստանում և ինչի դիմաց։ Առանց այդ քննարկման, առանց Հայ Առաքելական եկեղեցու, մասնագիտական հանրության և հանրային լայն շերտերի մասնակցության, Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագիրը կմնա վտանգավոր փխրուն ժապավեն, որը ցանկացած պահի կարող է դառնալ նոր ճնշումների և նոր զիջումների գործիք։ Իսկ ժողովուրդը իրավացիորեն կշարունակի հարց տալ՝ արդյո՞ք այս ամենի դիմաց մենք ստանում ենք անվտանգություն, թե պարզապես հերթական անգամ վճարում ենք մեր պետության ու ինքնության հաշվին։

Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ Ղազինյան