Սա հոգեբանական պատերազմի մեթոդ է
БлогՄի անգամ արդեն խոսել եմ,որ սխալ է մարդկանց քարոզել,որ ադրբեջանը,եթե կարողանար հաղթել,ապա կհարձակվեր: Ասել եմ,որ ճիշտ է ասել,եթե մտածի,որ կարող է: Նաև նշել եմ այդպես ասելու հետևանքների մասին,որ ոմանք խուճապի կմատննվեն՝հիշելով,որ իրենց ասում էին,երբ հարձակվի ուրեմն կհաղթի: Կրկնեմ,որ 90 ականներին էլ,այս տարվա հուլիս -օգոստոսին էլ տարբեր մասշտաբներով հարձակվեցին .մտածում էին կհաղթեն,բայց շան ծեծ կերան: Հիմա էլ ոմանցից կլսես,որ եթե կարողանային գոնե մի պոստ,հայերեն ասած մի դիրք,հենակետ կգրավեին:
Այդ մարդիկ իհարկե դա ասելիս,ոչ մի վատ միտք չունեն,բայց լսողներից ոմանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել,որ ցանկացած հենակետի կորուստ կարող է կործանարար լինել: Ոչ հարգելիներս: Առաջին պատերազմում ևս որոշ հենակետեր ձեռքից ձեռք են անցել և դա չի ազդել պատերազմի վերջնական արդյունքի վրա: Այս տարվա միկրոպատերազմի նպատակներից մեկը իլհամի համար հենց հոգեբանական գործոնն էր: Նա ցանկանում էր գոնե մի հենակետ գրավել,ամբողջ աշխարհով աղմուկ հաներ,մեկը տաս սարքեր,որ իր բանակի ու ժողովրդի ոգին բարձրանա,իսկ մերը՝ընկնի:
Նրան դա ևս չհաջողվեց,նա չկարողացավ Սոչիի հանդիպումից առաջ դա անել և հոգեպես ճնշված Հայաստանից զիջումներ կորզել.անգամ դեպք եղավ,որ ջոկի կազմով պահված դիրքի վրա նրանց դիվերսանտների մի ամբողջ վաշտ հարձակվեց,բայց ետ մղվեցին: Հիմա ինչ,Աստված չանի,որ վաղը նրանք մի անիմաստ,չպահվող հենակետ գրավեն,ամբողջ աշխարհին ասեն դրա մասին,մեկը տաս սարքեն,փի առ անեն,հո չենք ոգուց ընկնելու?2008ին էլ Լևոնարխ գյուղի մոտ հենակետ գրավեցին,բայց նույն օրն էլ փախան այնտեղից: Մանրուք է թվում,բայց սա հոգեբանական պատերազմի մեթոդ է,կարևորը մի հենակետի ժամանակավոր գրավելը չէ,կարևորը վերջնական արդյունքն է Պատերազմի:
Տիգրան Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը