Միջանցքը չի բացվելու
АналитикаՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Աղբյուր
Հաագայի դատարանի՝ ի նպաստ Հայաստանի որոշումը հայ հասարակության մոտ ոգևորություն առաջացրեց, քաղաքացիները մեծ հույսեր են կապում դրա հետ, ինչի շուրջ էականորեն աշխատում են իշխանությունը՝ իրենց մեդիաներով և անհատներով, գործի են դրված նաև ֆեյք էջերը:
Իրավաբանները որոշումն այնքան էլ միանշանակ չեն ընդունում, մատնանշում են խնդիրները, բացի դա, այն ընդամենը միջանկյալ որոշում է:
Այնուամենայնիվ, էականը Լաչինի միջանցքի բացումն է, որի իրագործման բանալին ոչ թե իրավական, այլ քաղաքական է: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման որոշումները կրում են ձևական բնույթ. այդպիսի մի քանի որոշում ՄԻԵԴ-ը կայացրեց 44 օրյա պատերազմի ժամանակ, որը ոչ մի ազդեցություն չթողեց: Դեռ տարիներ առաջ էլ ՄԱԿ-ը 4 բանաձև էր ընդունել Հայաստանի հետ կապված, որը ՀՀ այն ժամանակվա իշխանությունը, կարելի ասել, անտեսեց: Հիմա էլ նույն բանը Ադրբեջանն է անելու: Հիմա էլ փորձում են տպավորություն ստեղծել, որ Ռուբեն Վարդանյանին հեռացնելը օգնելու է միջանցքի բացմանը: Ժամանակը ցույց կտա, որ քաղաքական այս թեզը չի աշխատում, միջանցքը չի բացվում և այն արվել է Արցախում ընդվզումը կանխելու համար:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքը փակվեց այն բանից հետո, երբ Պրահայում Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Նախքան Պրահայի հանդիպումը, Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ճակատագիրն անորոշ էր:
Ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ պետք է այդ հարցերը քննարկվեին եւ հետագայում լուծում ստանային, իսկ ճանապարհը վերահսկողն էլ պետք է լինեին ռուսական խաղաղապահ ուժերը: Նիկոլ Փաշինյանը Պրահայում համաձայնեց, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում, հանրությանն էլ ասում էր, թե, իբրև, այդ ամենի մեղավորները նախկին իշխանություններն են, նախ ասաց՝ 1991 թվականին Տեր-Պետրոսյանի իշխանավարման ժամանակվանից է սխալը եկել, հետո ասաց՝ 2008-ին Ռոբերտ Քոչարյանն է սխալ ուղղությամբ տարել հարցը, դրանից հետո էլ ասաց, որ 2010-ին է նման որոշում կայացվել: Այսինքն` անգամ նա իր ասածների մեջ շփոթվում էր:
Ի վերջո, Փաշինյանը համոզում էր հասարակությանը, որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում, սա ի՞նչ է նշանակում․ նշանակում է, որ նույն Փաշինյանն արդեն միջազգային հարթակներում համաձայնել էր Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը: Ստացվում է, որ Հայաստանի ղեկավարն ընդունում է, որ Ղարաբաղն Ադրբեջան է։ Այս դեպքում հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ գործ ունեն այնտեղ ռուսները, ինչո՞ւ պետք է ռուսական զորքն այնտեղ լինի, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ադրբեջանը չի բացելու ճանապարհը՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Շարունակությունը՝ այստեղ