Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»


Տարածաշրջանային նախաձեռնողականության հարցում Հայաստանի անգործության արդյունքները․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ Հայաստանում քննարկվում է Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու հարցը, տարածաշրջանում նոր վերադասավորումներ են տեղի ունենում, որոնք ընդգրկում են նաև հնարավոր համագործակցության մեխանիզմների մշակումը։ Հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ պատերազմից հետո ուժերի նոր հարաբերակցության պայմաններում Թուրքիայի դերակատարությունը էապես մեծացել է, բայց պանթուրքական ծրագրերի կենսագործման համար անհրաժեշտ են փոխգործակցության հարթակներ, որոնց միջոցով Անկարան հնարավորություն կստանա ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում, ապա սողոսկել Միջին Ասիայի տարածաշրջան։

Դրանով է պայմանավորված, որ հենց Թուրքիայի առաջարկով է ստեղծվել Հարավային Կովկասում տարածաշրջանային փոխգործակցության «3+3» հարթակը։ Եվ եթե Մոսկվայում այս հարթակի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Վրաստանը չէր մասնակցում (այն ընթացավ «3+2»-ի ձևաչափի շրջանակներում), ապա առաջիկայում Թուրքիայում նախատեսվող հանդիպման ժամանակ Անկարայի ճնշման ազդեցության ներքո Վրաստանն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի։ Այս ձևաչափի կյանքի կոչմանը զուգահեռ թուրք-ադրբեջանական ակտիվ դերակատարությամբ ձևավորվում են մի շարք ենթակառուցվածքային, էներգետիկ, տրանսպորտային և այլ տարածաշրջանային նախաձեռնություններ։

Իսկ այս նախագծերում մեր հարևան Իրանը քիչ դերակատարություն ունենալ չի կարող՝ հաշվի առնելով այդ երկրի դիրքը և ունեցած ռեսուրսները։ Սակայն ուշադրության է արժանի, որ հոկտեմբերին Իրանը խոշոր զորավարժություն էր կազմակերպում Ադրբեջանի հետ սահմանին, զգուշացնում Սյունիքի հետ կապված վտանգի մասին՝ հայտարարելով, թե իրենց համար անընդունելի է տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունը։ Այդ իրադարձությունների ֆոնին անգամ իրանական պաշտոնյաներ ժամանեցին Հայաստան և հայտարարեցին Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ կառուցելու հարցում օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին։ Բայց հիմա, երբ Ալիևը շարունակում է խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, իրանական կողմից ոչ մի արձագանք չկա։

Ի՞նչ պատահեց, մի՞թե Իրանին պանթուրքական վտանգն այլևս չի անհանգստացնում։ Պատասխանն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ակտիվորեն աշխատում են Իրանի հետ։ Ուշագրավ է, որ վերջերս Աշխաբադում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը համաձայնության եկան թուրքմենական գազն Իրանով Ադրբեջան հասցնելու մասին, որն անհրաժեշտության դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան կարող են հասցնել մինչև Եվրոպա։ Սա նշանակում է, որ թուրքադրբեջանական տանդեմը, հաշվի առնելով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները, փորձում է էներգետիկ նախագծերի միջոցով թուլացնել այդ երկրի վրա տնտեսական ճնշումը և իրանական իշխանություններին դրանով շահագրգռել իրենց հետ աշխատելու հարցում։ Եվ մինչ Անկարան ու Բաքուն կոնկրետ քայլեր են ձեռնարկում Թեհրանի հետ համագործակցության ուղղությամբ, հայկական կողմը ձեռքերը ծալած նստած է։ Հայաստանում միայն խոսում են հայ-իրանական դարավոր բարեկամության մասին, սակայն այն իր արտացոլումը չի գտնում խոշոր նախագծերի շրջանակներում։

Օրինակ՝ կարելի էր իրանական, ինչու չէ՝ նաև թուրքմենական գազը Հայաստանով տեղափոխել Վրաստան, ապա այլ երկրներ։ Եթե դա Հայաստանը չանի, միևնույնն է, Թուրքիան ու Ադրբեջանն են իրանական ու թուրքմենական գազը տեղափոխելու իրենց նախագծերի շրջանակներում։ Շատերի կողմից կարծիքներ են հնչում, թե Ռուսաստանը մեզ չի թողնում, որպեսզի իրանական գազի տրանզիտային նախագիծ ստեղծենք։ Սակայն սա համոզիչ փաստարկ չէ, քանի որ նշված նախագիծը կարելի է իրականացնել ռուսական ընկերությունների ակտիվ մասնակցությամբ։ Բացի դրանից, ռուսներին մեծապես ձեռնտու կլինի, որ թուրք-ադրբեջանական նախագծերին մրցակից հայտնվի։

Իրանի հետ համապատասխան աշխատանքներ չտանելու արդյունքում է, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունների լարված փուլից հետո Բաքվում Իրանի դեսպանը սոցցանցի իր էջում քարտեզ է հրապարակում, որում նշվում է, թե Հյուսիս-Հարավ միջանցքն անցնելու է Ադրբեջանի տարածքով և Արևել յան Եվրոպան կապելու է Հնդկաստանի ու Պակիստանի հետ, իսկ մեկ այլ ճանապարհով էլ կապվելու է Սիրիայի ու Իրաքի հետ։ Հատկանշական է, որ դեսպանի կողմից հրապարակված քարտեզում Հայաստանով անցնող տարածաշրջանային նշանակության ճանապարհ չի նշվում, այսինքն, Հայաստանը դուրս է մնում այլընտրանքային հաղորդակցության ուղի ունենալու իր կարևոր դերակատարությունից։

Բացի դրանից, մի կարևոր խնդիր էլ կա, որը մեզանում այնքան էլ ուշադրության չի արժանանում։ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքները բռնազավթելու հետևանքով Իրանի սահմանն Արցախի հետ դադարել է գոյություն ունենալուց, իսկ այս տարածքների նկատմամբ իր հավակնությունները լեգիտիմացնելու նպատակով Ադրբեջանը փորձում է տարբեր երկրներից կազմակերպություններ ներգրավել այդտեղ իր կողմից իրականացվող ենթակառուցվածքային և այլ նախագծերում։ Եվ ուշագրավն այն է, որ այդ նախագծերում մասնակցություն ունենալու հարցում հետաքրքրություն են ցուցաբերում ինչպես թուրքական, այնպես էլ ռուսական, բելառուսական, իրանական, եվրոպական, անգամ վրացական տարբեր ընկերություններ։

Տարիներ շարունակ, երբ որևէ օտարերկրյա պաշտոնյա այցելել է Արցախ կամ որևէ միջազգային ընկերություն Արցախում գործունեություն է ծավալել, Ադրբեջանը նրանց սև ցուցակ է գցել, հետախուզում է հայտարարել և փորձել ամեն ձևով խանգարել։ Բաքուն նույնիսկ արգելում է իրանական բեռնատարների մուտքն Արցախ։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանը Արցախից բռնազավթված տարածքներում Ադրբեջանի աջակցությամբ օտարերկրյա ընկերությունների անօրինական գործողություններին հակազդելու առնչությամբ: Ճիշտ է, ոչինչ էլ չի ձեռնարկում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)