Գուրգեն Եղիազարյանի քույրը և որդին՝ նախագահական նստավայրում
ՎերլուծականԻնչպես հայտնի է, երեկ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում Սերժ Սարգսյանին են հանդիպել «Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան» կուսակցության անդամները՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ: Տարօրինակը ոչ թե նշված կուսակցության հանդիպելու փաստն է Սերժ Սարգսյանին, այլ պատվիրակության կազմը: Բանն այն է, որ Լյուդմիլա Սարգսյանի հետ միասին Սերժ Սարգսյանին հանդիպել են Համբարձում և Նարինե Եղիազարյանները, որոնցից Համբարձումը հայտնի ընդդիմադիր գործիչ, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի որդին է, իսկ Նարինեն՝ քույրը:
Այսքանից հետո զարմանալի է, թե ինչպես է Եղիազարյանն իր գրեթե ամբողջ ընտանիքը գործուղում նախագահական նստավայր, երբ ինքն ամբողջ օրն ամենավերջին բառերով է արտահայտվում Սերժ Սարգսյանի և նրա իշխանության հասցեին:
Հ.Գ. Տարօրինակ է, որ այս օրերին մարդիկ ընտանիքներով գնում են Սևան, Ջերմուկ կամ Քոբուլեթի, իսկ Գուրգեն Եղիազարյանի ընտանիքը գնում է նախագահական նստավայր: