Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»


«Ձախողումների արդարացման փուլ է, փրփուրներից են կախվում». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Միջազգային մի շարք կազմակերպությունների վարկանիշային սանդղակներում Հայաստանը շարունակում է հետընթաց արձանագրել: Խոսքի ազատության, կոռուպցիայի, ժողովրդավարության, իրավունքների, ազատությունների առումով հետընթացների մասին մինչ այս արձանագրել էին հայտնի միջազգային մի շարք կազմակերպություններ: Այս շարքին է ավելացել նաև բրիտանական վերլուծական ինստիտուտի «Legatum Prosperity Index»-ը. 167 երկրի մակարդակով Հայաստանի կառավարության վստահությունն այս սանդղակում 147-րդն է: Նշենք, որ վերջին 5 տարվա կտրվածքով նշված հետազոտության տարբեր ուղղություններում Հայաստանը միայն հետընթաց է գրանցել: Հանրային կառավարման մասնագետ Սիրանուշ Սերոբյանի խոսքով, առհասարակ վստահության վարկանիշի ձևավորման կարևորագույն բաղադրիչներից են կառավարության գործունեությունը, կառավարության ղեկավարի, աշխատակիցների իմիջը, ինչպես նաև նրանց կոմպետենտության մակարդակը, հասարակության հետ հաղորդակցությունը:

«Կարևոր բաղադրիչ է նաև հակակշիռների ու զսպումների քաղաքականությունը, նաև այն, թե ինչպես են լուծվում քաղաքացիների բարձրաձայնած հարցերն ու հիմնախնդիրները: Մեծ հաշվով՝ վստահության ձեռքբերման համատեքստում կարևորագույն դերակատարություն ունեն կառավարությունը, այնտեղ ներգրավված անձինք: Հայաստանի դեպքում հենց կառավարության կողմից իրականացված քաղաքականության արդյունքում է օր օրի նվազում վստահությունը թե՛ պետական ինստիտուտների, թե՛ պետական այրերի ու անձերի նկատմամբ: Վստահությունը նվազում է, քանի որ երկրի ղեկը բռնազավթած իշխանությունն իր գործառույթները չի իրականացնում: Մենք շատ օրինակներ կարող ենք բերել: Օրինակ՝ ինչպես անկախությունից հետո, այսօր ևս մեր առաջնային հիմնախնդիրը շարունակում է մնալ անվտանգությունը, որը ներկա իշխանությունները չեն կարողանում ապահովել, ինչի հետևանքով, օրինակ՝ թշնամին անարգել ներխուժում է Հայաստան: Իշխանության վստահության վարկանիշը շարունակում է իջնել, քանի որ ինչ խոստացել են, չեն իրականացնում: Նրանց բոլոր հեքիաթները հօդս են ցնդել: Օրինակ՝ խոստանում էին հատիկ-հատիկ կուլակաթափ անել, պետական բյուջե վերադարձնել գողացված գումարները: Այսօր որևէ քրեական գործ, որևէ դատական նիստ չկա, որը կփաստեր որևէ լումա պետական բյուջե վերադարձնելու մասին»,-ասաց Ս. Սերոբյանը:

Նա մատնանշեց հատկապես անձերի հետ կապված խնդիրների մասին: «Կառավարության կազմում ներգրավված անձանց նկատմամբ քաղաքացիները վստահություն չունեն, ու չի ընկալվում, որ իրենք են երկրի ղեկավարները: Երբ իրենց լիազորությունները չեն իրականացնում, միայն շոուներով են կերակրում հանրությանը, հանրությունը տեսնում է այս ամենն ու հասկանում է համակարգի դատարկության մակարդակը, ինչի արդյունքում էլ վստահությունը նվազում է: Շուրջ 5 տարի է՝ այս իշխանությունները մաշում են իրենց վարկանիշը, մեր երկրի հեղինակության վարկանիշը ևս: Եթե կառավարության վստահության վարկանիշն ընկնում է, պետական կառավարման համակարգի նկատմամբ ևս մեծ վստահություն չի կարող լինել: Այսօր կոնկրետ անվտանգային հիմնահարցի լուծում չկա, մենք շարունակում ենք կորուստներ ունենալ, մեծ հաշվով՝ հստակություն չկա: Տեսնելով այս ամենը՝ քաղաքացիները հիասթափվել են իրենց ընտրությունից, ինչը կանխատեսելի էր»,-նկատեց մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով, որ, վերոնշյալ հետազոտության համաձայն, ՀՀ բարեկեցության ցուցանիշը ևս 2021-ի համեմատ հետընթաց է ապրել, Սիրանուշ Սերոբյանը նկատեց. «Երբ նոր էին իշխանության եկել, բոլորը վարկերով, գրոշներով էին ապրում, տուն, փոշեկուլ, հեռուստացույց չունեին: Այսօր, երբ թերթում ենք հայտարարագրերը, իրենց, նաև իրենց հարազատների կարողությունները, ընդհանուր առմամբ, միլիոնավոր դոլարների են հասնում:Եթե առաջ հիփոթեքով գնված մեկ տուն ունեին, հիմա 4 բնակարան են գնել: Փոխանակ պետական բյուջեն լցվեր, ու դրամական միջոցներն ուղղվեին առաջնահերթություններին, նախ՝ անվտանգային հարցերի կարգավորմանը, ուղղվում են սեփական մանկլավիկների, իշխանավորների գրպանները: Իրենք օր օրի հարստանում են, բայց մեր երկրի ներսում որևէ դրական տեղաշարժ տեղի չի ունենում: Այսինքն, մոտ 100 հոգի հարստանում է, բայց երկրում որևէ ֆինանսական ակտիվություն տեղի չի ունենում»:

Անդրադառնալով պետական կառավարման համակարգին, ճյուղերի ու մարմինների անկախությանը՝ Սիրանուշ Սերոբյանը նկատեց, որ մինչ այս՝ անգամ 2018-ի իրադարձություններից հետո, ՄԻՊ գրասենյակը մեծ իրավական դեր ուներ: «ՄԻՊ գրասենյակն իրապես անկախ մարմիններից մեկն էր: Երբ Արման Թաթոյանն էր ղեկավարում, այդ ընթացքում ՄԻՊ-ն ակտիվ արձագանքում էր, կողմնակալ վերաբերմունք չկար: Միջազգային ատյաններում մեր գերիների վերադարձի, իրավունքների, ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները, թշնամու սադրանքները, մարդու իրավունքների խախտումները մշտապես ֆիքսվում էին ու ներկայացվում միջազգային հանրությանը: Արձագանք, ամեն դեպքում, լինում էր այդ ժամանակ: Այսօր կարող ենք փաստել, որ, հաշվի առնելով ՄԻՊ գրասենյակի բարձիթողի իրավիճակը, ևս մեկ անկախ կառույց կորցրինք: Հաշվի առնելով շոուն և իշխանության ներկայացուցչի ընտրությունը՝ այսօր չենք կարող ունենալ այն անկախ կառույցը, որը կվերահսկի մարդու իրավունքների խախտումները, վեր կհանի դրանք ու այլ լիազորությունների հիման վրա լուծումներ կտա խնդիրներին: Մենք ոչ թե իշխանությանը զսպող, այլ իշխանության թելը թելող հերթական կառույցն ենք ունենալու: Երբ ամբողջ պետական կառավարման համակարգին կից կառույցներն ու ինստիտուտները մեկի ձեռքում են կենտրոնացված, ՄԻՊ-ն այս պարագայում բացառություն չէր կարող լինել»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այս պահին անկախ դատական համակարգ ևս չունենք:

«Իրավապաշտպան գործունեություն իրականացնող այս երկու ճյուղերը ոչ թե հօգուտ հանրության, պետական շահի, պետական ինստիտուտների զարգացման, այլ միայն իշխանական լծակների ընդլայնման, իրենց տնտեսական շահերի պաշտպանությանն են ծառայելու: Ու հարց է՝ երբ կախվածության մեջ են, ապա անաչառ, արդարամիտ ու կոմպետենտ որոշումներ ո՞վ է կայացնելու: Այս դաշտը բաց է մնում, որը չի կարող լցվել հասարակական, իրավապաշտպան կազմակերպություններով: Անգամ մեծ իրավաբանական ընկերությունները չեն կարող ճնշում գործադրել դատական համակարգի, ՄԻՊ գրասենյակի վրա: Կառավարման տեսանկյունից մենք այսօր լճացման խորացման փուլում ենք»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հանրությունն այնքան լծակներ չունի, որ կարողանա վերահսկողություն իրականացնել:

«Կառավարությունում այսօր ստեղծվել է մի պատկեր, որտեղ ոչ միայն լճացում, այլև ձախողումների արդարացման փուլ է: Այսօր փրփուրներից են կախվում, իրենց ձախողումներն արդարացնում են ու նորից մեղադրում նախկիններին կամ այլ անձանց: Այսօր իրենք լղոզում են իրենց որոշումները: Հանրության շրջանում այլ օրակարգեր են մտցնում՝ հիմնական օրակարգերը դուրս թողնելու համար: Երբ ունենք անվտանգային խնդիրներ, օրինակ՝ Երևանում ծառահատումներ են սկսում: Մանիպուլացնում են հասարակությանը՝ շեղելով կարևորագույն հիմնախնդիրներից, տանելով դեպի կենցաղային հարցեր: Կարևոր է հասկանալ՝ այսօր մեզ համար կարևոր է ծառերի կտրման գործընթա՞ցը, թե՞ մեր քաղաքացու, զինվորի կյանքի պահպանման խնդիրը, մեզ համար կարևոր են սահմանի ամրակայման, պահպանման հարցե՞րը, ինժեներական աշխատանքնե՞րը, թե՞ Երևանի կենտրոնում այս կամ այն ծառն այլ ծառով փոխարինելը: Վարեցին ուղեղների լվացման քաղաքականություն, ինչի շնորհիվ էլ այսօր չեն թողնում, որ հանրությունը կարողանա հիմնական գերխնդիրները տարբերակել պակաս կարևոր հարցերից: Առաջնայինը երկրորդայինից տարբերակելու խնդիր ունենք, քանի որ հանրությանը կերակրում են իրենց սին, երևակայական մտքերով»,-ընդգծեց փորձագետը:

Նրա խոսքով, պետական ապարատի 80 տոկոսը պարալիզացված է: «Այս պահին աշխատակիցների խնդիր կա, բազմաթիվ թափուր հաստիքներ կան: Հազվադեպ մարդիկ են դիմում այդ հաստիքները լրացնելու համար, քանի որ պետական ապարատը վստահություն չի ներշնչում, զարգացման հեռանկար էլ չկա: Պարալիզացման փուլ է սա: Այս իրավիճակը, սակայն, չի կարող երկար շարունակվել: Արցախը դեռ շրջափակված է, մինչև օրս որևէ դրական տեղաշարժ չկա: Մենք տեսանք, որ սին էր այն թեզը, թե «Արցախը հանձնելով՝ հանգիստ կապրենք»: Արցախը հանձնելով՝ անվտանգային խնդիրները տեղափոխվեցին Հայաստանի Հանրապետություն: Այսօր խնդրի լուծումը Երևանում է: Խնդիրը ապիկար իշխանություններն են, որոնց պետք է հեռացնել: Առանց կառավարման համակարգում ներգրավված անձանց փոփոխության, որևէ դրական տեղաշարժ մեր երկրում չի լինի»,-եզրափակեց Ս. Սերոբյանը

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարը