Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»


Հավատարմության ճանապարհով․ ինչպես Նեստերենկոն հուսալի թիկունք ստեղծեց Զանգեզուրի լեռներում

Հարցազրույց

Իգոր Նեստերենկոն շարունակել է Գոմելի մարզից եկած հոր գործը և բուլդոզերիստ է դարձել Զանգեզուրի կոմբինատում, որտեղ աշխատում է 1989 թվականից: Նրա ուժերով բազմաթիվ ճանապարհներ են հարթվել դեպի Սյունիքի և Արցախի սահմանային դիրքեր։

Սյունիքում «Նեստերենկո»-ն արդեն իսկական բնիկ ազգանուն է դարձել, թեև ընդամենը 50 տարի առաջ է հայտնվել այստեղ։ Տեղացիներից քչերը գիտեն Սյունիքի լեռներն այնպես, ինչպես Իգոր Նեստերենկոն։ Իր բուլդոզերով նա տասնյակ կիլոմետր ճանապարհներ է կառուցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կից Քաջարանի հանքում, և ոչ միայն այնտեղ։ 90-ականներից ի վեր նա ճանապարհներ է հարթում դեպի սահմանային դիրքեր ինչպես Սյունիքում, այնպես էլ Արցախում։

«Պատահում է, որ ուրիշներին էլ են ուղարկում, բայց ինձ էլ են հաճախ ուղարկում։ Աշխատել եմ և՛ 3 հազար մետր բարձրության վրա, և՛ ավելի բարձր։ Տեխնիկան ցանկացած բարձրության կհասնի, եթե դրա հետ աշխատել գիտես»,-ասում է Նեստերենկոն։

Նրա հայրը Բելառուսից Զանգեզուրի կոմբինատ է եկել 1971 թվականին։ Հայրենիքում՝ Գոմելշչինայում, կոմբայնավար էր աշխատում Օկտյաբրսկի շրջանի կոլտնտեսություններից մեկում։

«Այնտեղ էլ պատահել է, որ աշխատել է բուլդոզերով, հետո եկել է այստեղ։ Այստեղ էլ ամուսնացել է, մայրս Կապանի շրջանից է։ Հերթագրվել է, նրան բնակարան են տվել, երեխաներն են ծնվել, այդպես էլ մնացել է այստեղ»,-պատմում է Իգորը։

Ներկայիս դպրոցականները կարգին կզարմանային, եթե իմանային, թե Նեստերենկո-կրտսերը դասերից ուր էր փախչում․ ոչ համակարգչային խաղերի սրահ (այն ժամանակ այդպիսիք չկային), ոչ էլ կինո (որը կար), և նույնիս ոչ դրսում խաղալու (կամ թրև գալու)։ Նա աղմկոտ ու փոշոտ հանքն էր գնում։

«Ավտոբուսով էի գնում, երբեմն էլ ոտքով էի բարձրանում։ Այնտեղ բոլորն արդեն ինձ ճանաչում էին, մուտքն էլ այնքան խիստ չէր, որքան հիմա․․․ Գնում էի հանք, հորս մեքենան էի փնտրում։ Հենց գտնում էի, վազում էի մոտը։ Ասում էի․ «Պապ, տուր մի քիչ բուլդոզեր քշեմ»։ Նա էլ թե․ «Քեզ ի՞նչ բուլդոզեր, հետ գնա դպրոց, դասերդ արա»։ Ես էլ ասում էի․ «Դպրոց չեմ ուզում, ինձ քո աշխատանքն է դուր գալիս»,-հիշում է Իգորը։

Հոր համար երջանիկ տարիներ սկսվեցին․ որդին ուզում էր նրանից օրինակ վերցնել և ամեն ինչ «հայրիկի պես» իմանալ։ 8-րդ դասարանի վերջում Իգորն արդեն սովորել էր բուլդոզեր քշել և անգիր գիտեր դրա շարժիչն ու ամբողջ մեքենայի կառուցվածքը։ Բայց երջանկությունը կարճ տևեց․ 1989 թվականին Իգորի հայրը մահացավ։

«Ես այսպես թե այնպես 8-րդ դասարանից դուրս եկա, ուզում էի շուտ սկսել աշխատել։ Գնացի կոմբինատ, բայց ինձ չվերցրին տարիքի պատճառով։ Մի տարի սպասեցի, հետո էլ հայրս մահացավ։ Այդ ժամանակ արդեն համաձայնեցին ինձ ընդունել, որ ընտանիքը պահող լինի»,-պատմում է Իգորը։

Նա Հայաստանից արտագնա աշխատանքի չի մեկնել նույնիսկ այն ժամանակ, երբ կոմբինատը պարապուրդում էր։ Այն ժամանակ՝ 1992-94 թվականներին, բանակում էր ծառայում, իսկ վերադառնալուց հետո շարունակել է աշխատել։

Նեստերենկոները Զանգեզուր են եկել մի քանի ընտանիքով։ Իգորի հորեղբայրներից մեկը հորատանցող էր այն թունելում, որը բացել էին հանքաքարը տեղափոխելու համար (ջարդիչ մեքենայից դեպի աղաց), իսկ հորաքույրը քարհանքի վարչության քարտուղարն էր։

 

«Առհասարակ խորհրդային տարիներին շատ ընտանիքներ ունեինք այլ հանրապետություններից։ Ես ռուսական դպրոց էի գնում, նրանց երեխաների հետ էի սովորում: Հետո բոլորը հեռացան, մեր հարազատները վերադարձան Բելառուս»,-պատմում է Իգորը։

 

Ավագ Նեստերենկոների սերնդի հինգ եղբայրներից և երկու քույրերից ողջ է միայն քույրերից մեկը, Բելառուսում է ապրում։ Այնտեղ այցելելու առիթ չի եղել, ասում է Իգորը։

«Այսինքն մի անգամ գնացել ենք, բայց ես շատ փոքր էի ու ոչինչ չեմ հիշում։ Այ եղբայրս՝ Սերգեյը, արդեն հասուն ժամանակ է գնացել, մի քանի ամիս մնացել է այնտեղ»,-ասում է նա։

Մենք Նեստերենկոյի հետ չենք կարող համեմատվել ոչ միայն Զանգեզուրի լեռները բարձրանալու, ոչ միայն շարժիչի նորոգման և մեքենային ճշգրիտ կառավարման, այլև հայոց լեզվի իմացության հարցում։ Մեր զինանոցում միայն Երևանի բարբառն է, իսկ նա նաև սյունյաց հնչեղ բարբառին է տիրապետում։

«Հայրս, ի դեպ, հայերեն լավ հասկանում էր, բայց խոսելուց քաշվում էր․ մտածում էր՝ մի բան սխալ կասի, ծիծաղելի կլինի։ Հորաքույրս լավ էր խոսում հայերեն։ Իսկ մենք այնպես չէ, որ հայրիկից բելառուսերեն ենք սովորել, բայց մի քիչ գիտենք։ Նա խոսելիս ռուսերեն բառերի արանքում բելառուսերեն էր գցում»,-հիշում է Իգորը։

Նրա եղբայրը՝ Սերգեյը, նույնպես բուլդոզերիստ է դարձել․ տեսնելով, թե որքան լավ է գլուխ հանում մի եղբայրը, մյուսին նույնպես հանք են կանչել։

«Նա ինձնից մի տարի մեծ է, ուղղակի ես ավելի շուտ սկսեցի աշխատել։ Հետո նրան էլ կանչեցին, ես նրան օգնեցի, սովորեցրի, և նա նույնպես սկսեց աշխատել․․․ Սա էլ ձեզ վերնագիր՝ «Բուլդոզերիստների ընտանիքը»,-ժպտում է Նեստերենկո-կրտսերը։

Ճիշտ է՝ այդ «պատվերը» մենք չկատարեցինք․ մեր պատմության վերնագիրը վերցրել ենք Բելառուսի ժողովրդական բանաստեղծ Մաքսիմ Տանկի բանաստեղծությունների գրքից («Անցնելով հավատարմության միջով»)։ Բաց բուլդոզերիստների տոհմը կարող է շարունակվել․ Իգորը երկու դուստր և մեկ որդի ունի։

«Ուշ եմ ամուսնացել, այդ պատճառով մեծ աղջիկս 14 տարեկան է, իսկ տղաս շուտով երեք կդառնա։ Բայց բուլդոզերն արդեն ճանաչում է․ հենց հեռուստացույցով տեսնում է, մատով ձգվում է էկրանի կողմը, ասում է․ «Պապայի տրակտորը»»,-պատմում է Իգորը։

Մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել նրան մեզ հետ զրուցելու համաձայնության համար, որովհետև «բարձունքներ գրավող» ու «պատվավոր բուլդոզերիստ» լինել նա չի սիրում (թեև առիթ եղել է․ մի քանի օր առաջ ԶՊՄԿ-ի աշխատակազմը պարգևատրել է նրան Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ)։

ԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)