Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»


«Թե ոնց եմ ապրում առանց Հովիկի, չգիտեմ, տունս քանդվեց, թևերս կտրվեցին». սերժանտ Հովհաննես Գրիգորյանն անմահացել է 2020 թ. հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել» 11 ամիս անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իմ տղան շատ աշխույժ էր, ճարպիկ, համարձակ, վախ չուներ, կենդանիներ էր սիրում: Դպրոցում սովորելու տարիներին շատ պատասխանատու էր: Եթե ինչ-որ պատճառով չհասցներ դասը սովորել կամ գրավոր աշխատանքն անել, պետք է առավոտյան վաղ արթնանար, առաջադրանքը կատարեր, որ ուսուցչուհուց նկատողություն չստանար: Ռուսաց լեզուն էր շատ սիրում, Աշխարհագրությունը: Իրեն միշտ ասում էի՝ ընդունակ ես, պատկերացնո՞ւմ ես, որ քրոջդ նման շատ կարդայիր, ինչ արդյունքներ կունենայիր: Իր տեսակով շատ հետաքրքրասեր էր»,-«Փաստի» հետ զրույցում Հովհաննեսի մանկության և պատանեկության տարիներն է վերհիշում տիկին Անժիկը՝ Հովհաննեսի մայրիկը:

Դպրոցն ավարտելուց հետո Հովհաննեսն ուսումը շարունակել է ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման ակադեմիայում: Չորս ամիս է սովորել, իսկ հետո զորակոչվել է ծառայության: Հովհաննեսն ապագա փրկարար էր: Երբ հարցնում եմ, թե ինչպես էր նա տրամադրված զինվորական ծառայությանը, տիկին Անժիկը մեր զրույցը տեղափոխում է դեպի 2016 թվական՝ Ապրիլ յան պատերազմի օրեր: «Այդ ժամանակ դեռ 16 տարեկան չկար: Պատերազմը չէր դադարում, ես անհանգիստ էի, անգամ իրեն ասացի՝ Հո՛վ ջան, կա՛մ ազատենք քեզ ծառայությունից, կա՛մ էլ ուշ մեկնես: Դե, մայր եմ, շատ էի անհանգստանում: Այնքան լավ եմ հիշում, Հովհաննեսը նստած տեղից վեր թռավ՝ մամա՛, ձեռքս ճար լինի, հենց հիմա կգնամ Արցախ, դու ինձ ասում ես՝ քեզ ազատենք բանակից: Շատ ռիսկով էր. երբ իր նկարներին եմ նայում, իր հայացքին ու աչքերին, տպավորություն ունեմ, որ Հովիկս մահից էլ չէր վախենում»: 2019 թ. հունվարին է Հովհաննեսը զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: Նախ՝ վեց ամիս ծառայել է Գյումրու ուսումնական զորամասում, իսկ հետո սերժանտի կոչումով տեղափոխվել է Արցախի Հանրապետություն՝ Ջրական: Մայրիկն ասում է՝ տղայիս 3 ամիս էր մնացել, որ ծառայեր ու վերադառնար: «Ասաց՝ մա՛մ, բարձրանամ դիրքեր, իջնեմ, արդեն հետհաշվարկը կսկսես, բայց բարձրացավ ու չիջավ, իմ թագավոր տղային իջեցրին»:

Հովհաննեսը սերժանտ էր, դիրքի ավագ: «Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, իմ տղան է արժանացել զորամասի դրոշը բարձրացնելու պատվին: Իրեն ասել էին, որ միշտ սպա է դրոշը բարձրացրել, դու առաջին զինվորն ես: Շատ գոհ էր ծառայությունից, սիրով էր մեկնել բանակ և այդպես սիրով ու նվիրվածությամբ էլ ծառայում էր»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց 44 օր տևած պատերազմը, սեպտեմբերի 25-ին սերժանտ Հովհաննես Գրիգորյանը բարձրացել էր դիրքեր: «Սեպտեմբերի 27-ին իմ առօրյա հոգսերով էի, դաշտում գործ էի անում, վերադարձա տուն, դեռ հեռուստացույցն էլ չէի միացրել, ասացի՝ մի փոքր հանգստանամ, երաժշտություն էի լսում: Հարևանս եկավ՝ Անժի՛կ, Ղարաբաղում պատերազմ է սկսվել: Միանգամից հեռուստացույցը միացրեցի, աչքիս առաջ տանկերի պատկերն է: Բնական է՝ վախեցանք: Զանգահարեցի ամուսնուս, աշխատանքի վայրում էր՝ Հովհաննեսը քեզ զանգե՞լ է, դրական պատասխան տվեց, հարցրեցի՝ ի՞նչ էր ասում, «ի՞նչ պիտի ասեր, պատերազմ է»:

Ես այդ խոսքերից հետո ավելի շատ վախեցա: Սեպտեմբերի 27-ին և 28-ին Հովհաննեսը մեզ չզանգեց: Իմ տղայից լուր չկար, հարազատներով հավաքվել էինք: Ամսի 29-ին զանգեց: Ուրախացանք, խոսեց բոլորի հետ: Հաջորդ օրն էլ զանգեց, տրամադրությունը շատ լավ էր, սկզբում հարց ու փորձ արեց, թե ոնց ենք: «Մենք լավ ենք, Հովի՛կ ջան, դուք ձեզ լավ նայեք»: Հետո թե՝ մա՛մ, ես երեք հատ տանկ եմ խփել, դիվերսիոն ահաբեկիչներ ոչնչացրել: Մենք՝ լարված, գիշեր-ցերեկ խառնած իրար, իսկ իր ձայնն այնքան ուրախ էր, կարծես մեր մոտ պատերազմը լիներ, ոչ թե Արցախում: Բոլորին զանգել էր, բոլորի հետ խոսել, շատ լավ տրամադրությամբ, ոգևորված: Հոկտեմբերի 1-ին Հովիկը զանգել էր հայրիկին ու քեռուն, երկուսին էլ նույն հարցն էր տվել՝ պատերազմը ե՞րբ է վերջանալու, ի՞նչ են ասում: Նույն տրամադրությունը չէր ունեցել: Մի տեսակ անհանգստությունս մեծացավ»: Մայրիկի խոսքով, հոկտեմբերի 3-ն էր, երբ, անկախ իրենից, սկսել է լաց լինել, սիրտն անհանգիստ է եղել: Տիկին Անժիկի որդին այդ օրն է զոհվել:

«Այդ օրն անընդհատ նույն բանն էի ասում՝ Աստված չանի, որ երեխես փորձանքի հանդիպի: Չէի էլ հասկանում, թե ինչու էի նման բաներ խոսում: Հետո արդեն մեզ պատմեցին, որ մինչև հոկտեմբերի 3-ի առավոտյան Հովիկն «ուժեղ բոյ է տվել»: Պատմել են՝ Հովիկը բարձրացավ դիրքը, հետևից գոռացինք, որ հետ դառնա, ասացինք, որ սա արդեն «մեր կռիվը չէ»: Հովիկս հակատանկային զենքին էր տիրապետում, ականանետի նշանառու էր: Երբ նման բան են ասում, զայրանում է՝ «եթե մեր կռիվը չէ, բա ինչո՞ւ ենք հիմա էստեղ»: Հովիկն ու մի տղա զենքը դնում են ուսին ու գնում առաջ: Այսպես էին նկարագրում՝ գնացին ու չեկան: Մեզ այս մանրամասները պատմող տղան էլ հաջորդ օրն է վիրավորվում, տեղափոխում են հիվանդանոց, վիրահատում: Մի քանի օր էր, ինչ Հովհաննեսից լուր չկար: Այդ դեպքում լավ բան չես մտածում: Փեսաս գնացել էր հիվանդանոց, իրեն էինք փնտրում, մտածում էինք՝ երանի վիրավոր լինի: Դե, գիտեինք, որ Ջրականի ուղղությամբ են եղել առաջին ու ծանր հարվածները: Փեսաս հիվանդանոցում տեսնում է, որ վիրավոր տղաներից մեկին մարդիկ են շրջապատում, թե՝ Ջրականից ես, ինչ լուր ունես:

Հաջորդ օրը նորից գնում է հիվանդանոց այդ տղայի՝ Արթուրի մոտ, խնդրում է բժիշկներին, որ իրենց ներկայությամբ այդ տղային միայն մեկ հարց տա՝ ճանաչո՞ւմ է Գրիգորյան Հովհաննեսին, ու վերջ: Թույլ են տալիս հանդիպել, հարցնում է՝ Հովհաննեսին ճանաչո՞ւմ ես, «իմ ամենամոտ ընկերն է», հեռախոսը միացնում է ու նկարը ցույց տալիս: Իսկ հետո ասում է, որ Հովհաննեսը չկա, զոհվել է: Բնական է, որ չէինք հավատում, որովհետև որևէ տեղ չէինք կարողանում իրեն գտնել»: Հովիկի ընտանիքը որդու վերադարձին սպասել է 11 ամիս: «Կառավարություն, պաշտպանության նախարարություն, ամեն հնարավոր տեղ գնացել ենք, ծնողների հետ էինք զրուցում, ոչ մի տեղեկություն չէինք կարողանում ստանալ իրենից: Տեղեկություններ տարածվեցին, թե իբր դեպի Իրան զինվորներ են գնացել: Հետո ասացին, որ դա սուտ լուր է: Ու քիչ-քիչ սկսեցինք հույսներս կտրել, որ տղես ողջ է: Չնայած ներքուստ մինչև հիմա էլ չեմ հավատում, որ Հովհաննեսս զոհվել է, չեմ տեսել տղայիս: Ուղղակի Արթուրն է տեսել իրեն վիրավոր վիճակում, իր հետ եղած տղաներն են զոհվել, շատերին Հովհաննեսից ավելի շուտ են գտել»:

ԴՆԹ հետազոտություններ, սպասում, որոնումներ, երկար, անտանելի երկար թվացող ճանապարհ և զանգ 2021 թ. օգոստոսի 31ին՝ վաղը եկեք: «Մեզ թվում էր, թե նորից պետք է անալիզ հանձնենք: Լավ լուրի չէի սպասում, բայց որդուս զոհվելու բոթը լսելուն էլ պատրաստ չէի: Նույնականացումը եղել էր: Երկու օր հետ որդուս հրաժեշտի արարողությունն էր»: Տիկին Անժիկի ավագ դստեր երեք երեխաներից կրտսերին Հովհաննես են անվանակոչել: Հովիկը նաև փոքրիկ քույրիկ ունի: «Թե ոնց եմ ապրում առանց Հովիկի, չգիտեմ, տունս քանդվեց, թևերս կտրվեցին: Բայց իմ տղեն իր ուժն ինձ է փոխանցել: Երբեմն անելանելի վիճակում եմ հայտնվում, թվում է՝ ելք չկա: Կանգնում եմ Հովիկիս նկարների առաջ, խոսում հետը և մտքովս ինչ անցնում է այդ պահին, այդպես էլ անում եմ, և դա է լինում ճիշտ որոշումը: Հովիկն է ինձ ուղղորդում»:

Հ.Գ. - Հովհաննես Գրիգորյանը ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է հայրենի Սառնաղբյուր գյուղում՝ տատիկի և պապիկի մոտ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա Կոստանյան