Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»


Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները

Հարցազրույց

Ռուբեն Վարդանյանին, Լևոն Մնացականյանին և մեր մյուս հայրենակիցներին բառացիորեն առևանգում են ադրբեջանական անցակետից: Հայկական կողմը դիմումներ է ուղարկում միջազգային ատյաններ, այդ ընթացքում նրանց ծանրագույն հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվում հարևան երկրում: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն ասում է՝ ՀՀ-ն, որպես ազգային շահի ներկայացուցիչ, ռազմական և պետական գործիչների՝ Արցախից դուրս գալու պարագայում պետք է ինչ-որ երաշխիքներ ստանար:

«Իմ գնահատմամբ, պետք է հատուկ միջոցառումներ ձեռնարկվեին նրանց ուղեկցելու և ապահով տեղափոխումը երաշխավորելու համար: Եթե նման վիճակի հասցրած չլինեին դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ, կարող էին դա իրականացնել խաղաղապահների միջոցով: Վարդանյանի դեպքն ինձ թույլ կտամ գերեվարում անվանել, դա պատերազմական հանցագործություն է, որը պետք է քննության առարկա հանդիսանա: Տեղյակ չենք՝ արդեն հայտնի դարձածներից զատ արդյո՞ք անհետացել են ռազմական ու քաղաքական այլ գործիչներ: Լրամշակված տեղեկատվություն չունենք, բայց համոզված եմ, որ երբ այս խառնաշփոթը մի քիչ չեզոքանա, իրավիճակը հանգստանա, լսելու ենք մարդկանց անուններ, որոնց գտնվելու վայրն այս պահին հայտնի չէ»,- նշում է Մելոյանը:

Ընդգծում է՝ հայկական կողմը դիմել է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: «Կողմ եմ, որ այդ գործիքակազմերը օգտագործվեն: ՄԻԵԴ-ի կողմից բազմիցս բավարարվել են մեր՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջները, ունենք Լաչինի միջանցքը հրատապ բացելու և մարդասիրական օգնության մուտքն ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Այդ հեղինակավոր կառույցները դե յուրե բավարարում են հայկական կողմի պահանջները, բայց դե ֆակտո դրանք մնում են անկատար, և Ադրբեջանն իրեն ճոխություն է թույլ տալիս քամահրաբար չկատարել այդ որոշումները»,-ասում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ միջազգային կառույցների համար չկա այդ որոշումները կյանքի կոչող մարմին, պետությունների նկատմամբ որպես այդպիսի գործիքակազմ է ծառայում սանկցիաների կիրառումը: «Ադրբեջանն իրեն թույլ տվեց մարդկության դեմ ծանրագույն պատերազմական հանցագործություններ, ընդհուպ վերջերս մեր ազգաբնակչության հանդեպ ցեղասպանություն էր տեղի ունենում Արցախում, մարդիկ էթնիկ զտման ենթարկվեցին ու բռնի տեղահանվեցին, հարձակումներ տեղի ունեցան խաղաղ բնակչության նկատմամբ և այլն: Այս ամենին միջազգային որևէ արձագանք գործողության տեսքով չհետևեց:

Դասական առումով այդ կառույցները չեն ծառայում այն նպատակներին, որոնց համար ստեղծվել էին: Ֆրագմենտացիայի առումով պետությունները խմբավորվում են և սկսում են միջազգային կառույցները ծառայեցնել կոնկրետ շահադիտական նկատառումներով: Ունենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, Մարդու իրավունքների կոնվենցիա և մի շարք այլ հիմնարար իրավական ակտեր, կարելի է հարյուրավոր օրինակներ բերել, թե մեր դեպքում ինչ ոտնահարումներ տեղի ունեցան: Իրենք դե յուրե ընդունել են տեղի ունեցած խախտումները, սակայն որևէ սանկցիա այդ պրոցեսին չհետևեց: Զուգահեռ իրականությունում ունենք ռուս-ուկրաինական հարաբերությունները, թե ինչպիսի գործիքակազմ կարելի էր կիրառել այդ կարգավորումները խախտող պետության նկատմամբ»,-նշում է Մելոյանը:

Իսկ հիմա դիվանագիտական տապալումների մասին: «Ռուսաստանը մեր դաշնակիցն է, նրա խաղաղապահ զորքերը գտնվում են մեր տարածքում, զուգահեռ մեր երկրի ղեկավարի կինը մեկնում է ՌԴ-ի հետ պատերազմական իրավիճակում գտնվող պետություն և նվիրատվություններ կատարում: Ակնհայտ է, թե ինչպիսին կլիներ Ռուսաստանի արձագանքը: Մյուս կողմից՝ Հռոմի ստատուտի վավերացումն է: Այն ունի երկու ասպեկտ՝ իրավական և քաղաքական: Այն միջազգային քրեական դատարանի կանոնադրությունն է, ստորագրվել է 1998 թ.-ին Հռոմում, Հայաստանն այն ստորագրել է 1999 թ.-ին, սակայն չի վավերացրել, քանի որ 2004 թ.-ին ՍԴ-ն այն հակասահմանադրական էր ճանաչել երկու հիմքով. նախ՝ մեր Սահմանադրության համաձայն, Հայաստանում արդարադատություն կարող են իրականացնել միայն մեր ներպետական դատական իշխանության ատյանները, և երկրորդ՝ համաներում կիրառելու և ներում շնորհելու ընթացակարգերի կոնտեքստում:

2023 թ.-ին Միջազգային քրեական դատարանն աշխարհի կողմից քննարկելի դարձավ այն դրվագի կոնտեքստում, երբ ռուս-ուկրաինական հարաբերությունների համատեքստում ուկրաինական դիմումի հիման վրա միջազգային հետախուզում հայտարարվեց ՌԴ նախագահի և անչափահասների գործերով մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ առ այն, որ իրենք իբր պատերազմական հանցագործություններ են իրականացրել անչափահաս երեխաների նկատմամբ: Սա ենթադրում է, որ այս կառույցի իրավազորության ներքո գտնվող բոլոր երկրներում այս պաշտոնյաները պետք է ձերբակալվեն: Զուգահեռ սկսում ենք մեր քաղաքական խոսույթ բերել այս ստատուտի վավերացումը: Այն ներկայացվեց Սահմանադրական դատարան: Ի դեպ, կարգավորումների համաձայն՝ հակասահմանադրական ճանաչված փաստաթուղթը կրկին կարող է ՍԴ-ի քննության առարկա դառնալ, եթե դրանում էական փոփոխություն է տեղի ունեցել, իսկ ստատուտում էական փոփոխություն տեղի չէր ունեցել:

Մեր իշխանությունները հիմնավորման մեջ նշել էին, որ իբրև երկրում սահմանադրական երկու փոփոխություն է տեղի ունեցել, իրավունքի զարգացման հետ գործ ունենք և այլն: Արդյունքում այն դարձավ քննության առարկա, անկախ այն հանգամանքից, որ երեք դատավորները հատուկ կարծիքներ ներկայացրեցին փաստաթղթի ու գործընթացի վերաբերյալ, փաստն այն է, որ այն սահմանադրական ճանաչվեց և այժմ գտնվում է ԱԺ-ի օրակարգում և վավերացման վերջնական փուլում է: Իշխանություններն այս պրոցեսը հիմնավորում են այս կերպ՝ Ադրբեջանը խախտել է Հայաստանի սուվերեն տարածքը, տարածքային ամբողջականությունը՝ հղում անելով Ջերմուկյան մարտերին: Քանի որ ունեցել ենք տարածքային և մարդկային կորուստներ, հավանական են համարում Հայաստանի նկատմամբ պատերազմական հանցագործություններ Ադրբեջանի կողմից, և այդ հիմքով ցանկանում են, որ գտնվենք Միջազգային քրեական դատարանի իրավազորության ներքո, որ հետագայում լրացուցիչ գործիքակազմ ունենանք դիմելու դատարան»,-մեկնաբանում է իրավաբանը:

Շեշտում է՝ սակայն կա մեդալի մյուս կողմը: «Մի շարք պետություններ, օրինակ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան այդ կանոնադրությունը չեն վավերացրել ու չեն գտնվում Միջազգային քրեական դատարանի իրավազորության ներքո: Այսինքն, եթե անգամ դիմենք դատարան, մեր դիմումը բավարարվի ու համապատասխան որոշում կայացվի, Ադրբեջանն ու Թուրքիան որևէ պարտականություն չունեն, որ այն ի կատար ածվի: Ստացվում է, որ դիվանագիտական հերթական տապալման հետ գործ ունենք, հասկանալով, որ վավերացման դեպքում չենք ունենալու շոշափելի արդյունք, Ռուսաստանի հետ հարաբերություններ ենք վատթարացնում, այս մասին փաստել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, որը սա որպես թշնամական քայլ է որակում»,-հավելում է կենտրոնի տնօրենը:

Ըստ Մելոյանի, իրավական գործիքակազմերը շատ քիչ են, միջազգային կազմակերպությունների համատեքստում ակնհայտորեն սկսել է գործել «ուժն է ծնում իրավունք» սկզբունքը: «Ամեն ինչի խնդիրը գալիս է մեր իշխանություններից, սա պարտություններ խորհրդանշող իշխող ուժ է, և ակնհայտ է, որ իրենց օրոք որևէ դրական արդյունքով գործընթաց ակնկալելն անշնորհակալ գործ է: Ի վերջո, դեռ չենք լուծել 44-օրյա պատերազմից հետո գերեվարված մեր հայրենակիցների հարցը, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի անփառունակ փաստաթղթի միակ հայամետ դրույթը «բոլորը բոլորի դիմաց»՝ մեր գերիների ու անհետ կորածների վերադարձի ապահովումն էր: Այս փաստաթղթի սահմաններում և դրանից դուրս Ադրբեջանի պահանջներն էինք կատարում, մինչդեռ մեր բոլոր գերիների վերադարձին ականատես չեղանք:

Սա իշխող ուժի տապալված դիվանագիտության ու քաղաքականության արդյունքն է: Եթե քո շահով առաջնորդվող իշխող ուժ չես ունենում, չես կարող մեղադրել այս կամ այն պետությանը քո նկատմամբ որոշակի գործողություններ անելու կամ չանելու մեջ: Արցախում տեղի ունեցածը, այո, նաև Ռուսաստանի տապալված դիվանագիտության արդյունքն է, որովհետև, ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, իրենց խաղաղապահ զորքերը պետք է ապահովեին, որ գոնե մինչև 2024 թ.-ը փաստաթղթով ամրագրված տարածքները մնային նրանց հսկողության տակ: Իսկ իրականում ունեցանք մի իրավիճակ, երբ այդ փաստաթուղթը ոտնահարվեց՝ շրջափակում, ռազմական գործողություններ, արցախահայերի ցեղասպանություն և բռնի տեղահանում: Սա ռուսական կողմի տապալումն էր, բայց այն պայմանավորված էր Հայաստանի իշխանության հակահայկական գործողություններով և տապալված դիվանագիտությամբ»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայում