Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»


«Հիմա նպատակս Կարենիս ապրեցնելն է». Կարեն Ապրեսյանն անմահացել է հոկտեմբերի 26-ի թեժ մարտերի ժամանակ. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ լուսավոր եմ հիշում Կարենի մանկությունը: Խելոք ու խելացի երեխա էր: Ամուսնուս քույրը երեք տղա ունի, մենք՝ երկուսը, Կարենը հինգ եղբայրներից ամենափոքրն էր, պետք է, որ ամենաչարաճճին լիներ, բայց այդպես չէր, չնայած ինքն էլ աշխույժ երեխա էր», - «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Դիաննան՝ Կարենի մայրիկը:
 
Դպրոցական տարիները վերհիշելիս նշում է՝ ծնողական ժողովների ժամանակ ուսուցիչներից առաջ ծնողներին էին սկսում գովել որդուն՝ Կարենն ամենախելացին է: «Շատ լավ է սովորել Կարենս, իր տետրերը պահել եմ, ձեռագիրը, կարծես, ուլունքների շար լինի: Երեխաներիս կրթությամբ, զարգացմամբ շատ եմ զբաղվել, անընդհատ տրամաբանական խնդիրներ ու վարժություններ էի տալիս լուծելու, որ իրենց ինտելեկտը զարգանա: Մաթեմատիկայից փայլում էր, մտքով միլիոնների հաշվարկ կարող էր անել: Ֆիզիկայից էր ուժեղ, 12 տարեկանից «Թումո» է հաճախել, ռոբոտաշինություն և ծրագրավորում ուսումնասիրել, խաղեր էր նախագծում: Բանակ գնալուց առաջ ասաց՝ դիմում գրեմ ու դուրս գամ «Թումոյից»:
 
Իրեն համոզեցի, որ դա չանի, վստահ էի՝ վերադառնալուց հետո անպայման իր տեղը կգտնի նաև այնտեղ: Դպրոցական՝ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի օլիմպիադաների է մասնակցել: Քիմիան էր շատ սիրում: «Կենգուրուին» է մասնակցել, այդ մրցույթն իր համար յուրահատուկ տեղ էր զբաղեցնում, քանի որ հիմքում տրամաբանությունն էր: Ես էի իրեն ոգևորում մրցույթների մասնակցել, Կարենն էլ ինձ միշտ ասում էր՝ սա քո համար եմ անում, մա՛մ, գիտեր, որ իր մասնակցությունից և նաև մրցույթներում ունեցած բարձր արդյունքներից շատ եմ ուրախանում»: Դպրոցն ավարտելուց հետո Կարենն ընդունվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ծրագրային ճարտարագիտության բաժին, բայց ուսանող լինել չի հասցնում: 2019 թ.ի հուլիսի 16ին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն՝ Մարտակերտի շրջան:
 
«Իր չորս եղբայրները ծառայել են Արցախում: Մեծ տղայիս 20ամյակին այնտեղ էինք: Տղաները կենաց էին խմում՝ չորսս ծառայել ենք, Կարենը չպիտի ծառայի: Նա էլ նայեց եղբայրներին ու արձագանքեց՝ ո՞ր մեկիցդ եմ պակաս: Եղբայրներն էլ ասացին՝ ուրեմն Ղարաբաղում չպիտի ծառայես: Այդ օրը Կարենը կատակով ասաց՝ բոլորիցդ լավ ես պիտի ծառայեմ: Մեր տղաներից ոչ մեկ առաջնագծում չի ծառայել, իսկ Կարենիս զորամասը պաշտպանական էր, դիրք էր պահում»: Կարենի մարտական ուղին փաստում է. «2019 թ.ի երկրորդ ուսումնական կիսամյակի ավարտից հետո զորամասի հրամանատարի հրամանով նա նշանակվել է զորամասի 4րդ հրաձգային գումարտակի 120 մմ ականանետային մարտկոցի կառավարման դասակի հաշվարկողի պաշտոնին»: Մայրիկն ասում է՝ ծառայության օրերին անսահման կարոտում էր որդուն: «Մեծ տղայիս թողնում էի, որ անգամ արտերկիր մրցումների գնա, բայց Կարենս մի օր առանց ինձ չի մնացել: Չգիտեմ՝ մայրական զգացողությո՞ւն էր, թե՞ ինչ: Մի անգամ, երբ փոքր էր, և անգամ եղբայրն էլ դեռ չէր ծառայել, հարցրեց ինձ՝ մա՛մ, կարո՞ղ եմ բանակ չգնալ: Զարմացա: «Կտեսնես, որ գնամ, կռիվ է լինելու, հետ չեմ գալու»:
 
Այդ օրն անգամ բարկացա իր վրա ու փորձեցի մոռանալ այդ զրույցը: Սեպտեմբերի 27ին սկսվում է 44օրյա պատերազմը: «Համարյա ամբողջ ամառ դիրքերից չեն իջել: Միայն մեկերկու օր իջնում էին, լողանում, իրենց կարգի բերում և նորից բարձրանում դիրքեր: Կարենը շատ փակ էր, երբեք չի խոսել ծառայության պայմանների և այլնի մասին, միայն հետաքրքրվում էր, թե մենք ինչպես ենք: Համավարակի օրերն էին: Այդ ժամանակ իր մոտ այցելության գնալ չէր ստացվում, բայց կարողանում էի քաղցրավենիքի ծանրոցներ ուղարկել: Կարենս քաղցրակեր էր: Սեպտեմբերի 25ին որոշել էինք իր մոտ գնալ, խնդրել էի, որ թույլ տան գոնե մեկ ժամով տեսնել Կարենիս, կարոտս առնել: Բայց սեպտեմբերի 24ին զանգ ստացանք՝ առջևում ուսումնական օրեր են, տղաներին զորամասից դուրս թողնել չեն կարող, թող մնա հոկտեմբերի 1ին: Հետո հասկացանք՝ գիտեին, որ իրավիճակը խառն է: Սեպտեմբերի 25ին Կարենս զանգեց՝ երկու օրով իջնում ենք զորամաս, հետո գնալու ենք պալիգոններ՝ ուսումնական զորավարժությունների: Անգամ նման բան ասաց՝ հիմա իսկական ենք կրակելու:
 
Չհասկացա, մտքովս չանցավ, թե ինչ նկատի ունի: Սեպտեմբերի 26 ին չզանգեց, չանհանգստացա: 27ի առավոտյան գնում էի աշխատանքի, ընկերուհիս զանգահարեց՝ Դիան, երեխու հետ խոսե՞լ ես: Բացասական պատասխան տվեցի, իսկ նա՝ կռիվ է: Օրեր շարունակ չենք խոսել իր հետ, միայն սեպտեմբերի 30ին մեր ծանոթներից մեկը համացանցում Կարենիս նկարն է տեսնում: «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը շրջում էր դիրքերում, լուսանկարում տղաներին: Շատ մեծ դժվարությամբ համոզում է նաև Կարենին լուսանկարվել: Նկարը 29ին էր արվել, ուրեմն՝ Կարենս ողջ էր: Հետո Կարենս զանգեց. «Մա՛մ ջան, կարևոր գործողության ենք մասնակցել, հետո կլսեք մեր մասին: Միայն այդքանը: Ասաց, որ իրենց մոտ հանգիստ է, կարող են առաջ գնալ, բայց թույլ չեն տալիս, մի երկու բառից հասկացա, թե ինչքան վնաս են հասցրել թշնամուն: Իմ տղան միլիմետրի ճշտությամբ հաշվարկներ է արել: Այդ մասին տեսանյութեր կան, նկարներ»: Մայրիկն ասում է՝ մինչև հոկտեմբերի 23ը Մարտակերտի իրենց դիրքերն անսասան են մնացել, ոչ մի միլիմետր նահանջ չի եղել:
 
«Երբ հանձնեցին Ղարաբաղը, այդ ժամանակ են դրանք թողել, դուրս եկել: Իրենց դիրքերն ամուր են եղել: Մարտունին այդ ժամանակ ծանր վիճակում է եղել: Երբ ՄՈԲը լքել է Մարտունին, իմ տղայի հրամանատարն ասել է՝ կգնանք օգնության Մարտունի 2ի ու 3ի տղերքին: Հոկտեմբերի 23ից առաջին գծի տղաներին քիչքիչ իջեցրել են: Տղայիս ընկերը վարորդ է եղել, տարբեր ուղղություններով է գնացել զորքին տեղափոխելու համար, հրամանատարին ասում է. «Գոնե իմ մարտկոցը մի իջեցրու, տեսնում ես՝ երեխեքին մաղում են»: 21 հոգի են եղել, որից 45ը՝ վարորդ: Բայց հրամանատարն ասել է, որ չեն կարողանում Մարտունին պահել, պիտի տղաները միանան իրենց: Հոկտեմբերի 26ի առավոտյան հայրիկին ասել էր, որ իջնում են ներքև, հստակ տեղը չէր նշել. «Որ չզանգեմ, չանհանգստանաս»: Մեր կարծիքով, այդ օրը նաև վիրավոր ժամանակ է զանգահարել մեզ, բավականին երկար խոսել բոլորիս հետ, բայց իր ձայնն անգամ չէր հուշում վտանգի չափի մասին, ծիծաղում էր, կատակներ անում»:
 
Տղաները հասել են սահմանված վայր: «Տարել էին բաց դաշտի մեջ, տվել ականանետերը, կարծես նրանց թիրախ դարձրած լինեն: Սմերչ, ֆոսֆոր, կասետային ռումբեր, թշնամին ամեն ինչ թափել էր տղաների վրա: Մարտ էին վարել մինչև վերջին շունչը: Իր մարտական ընկերը՝ Արմենը, պատմում է. «Վազում էինք, Կարենն ընկավ՝ Ա՛րմ, վիրավոր եմ, չեմ կարողանում քայլել»: Տղայիս տեղափոխել են մի փոսի մեջ, գնդակոծությունը հանդարտվել է, շատ վիրավորներ և զոհեր են ունեցել: Հրամանատարը շտապօգնության մեքենա է կանչել, որ վիրավորներին դուրս բերեն: Այդ ժամանակ ոմանց ուզում են հրամանատարի մեքենայով դուրս բերել, մեքենան թիրախավորում են: Երեք շտապօգնության մեքենա է լինում, վիրավորներին տեղավորում են, մեքենան չի հասցնում տեղից շարժվել, անօդաչուն հարվածում է: Դա լինում է Ճարտարի ու Գիշիի արանքում: Մեքենա կա, որ երեք օր այրվել է, չեն կարողացել մոտենալ, որ հանգցնեն: Միայն մեկն են շուտ հանգցրել, ամուսինս ասում է՝ հենց դրա մեջ է եղել տղաս»:
 
Կարենի մարտական ուղին փաստում է. «2020 թ.ի հոկտեմբերի 23ին վաշտը պաշտպանության շրջանից երթ է կատարել ԱՀ Մարտունու շրջանի Ուլ յանասար կոչվող բարձունքի տարածք և այնտեղ անցնելով պաշտպանության, շարքային Կարեն Արմենի Ապրեսյանը կատարել է իր առջև դրված խնդիրները»: Կարենն անմահանում է հոկտեմբերի 26ին: «Մեզ ոչ ոք չի զանգել ու տեղեկացրել, թե ինչ է եղել մեր տղայի հետ: Անընդհատ ցուցակներն էի կարդում, դրանցից մեկում նոյեմբերի 10ին տեսա Կարենիս անունը: Մինչև նոյեմբերի 21ը տեղ չմնաց, որ չփնտրեինք տղայիս: Ամուսինս, մեծ տղաս, եղբայրս երկու անգամ գնացին Ղարաբաղ, ոչ մի տեղ չէին գտնում իրեն: Հետո արդեն ԴՆԹով «գտանք»»: Ապրելու ուժի մասին: «Բավականին երկար ժամանակ պարփակվել էի ինքս իմ մեջ: Հետո մեծ տղաս կարծես սթափեցրեց ինձ: Հիմա ամեն կերպ՝ գրքերի, ֆիլմերի, հարցազրույցների միջոցով փորձում եմ ապրեցնել Կարենիս: Իր սովորած դպրոցներում իր անկյունն ունի: Իր անունով ծառեր ենք տնկում: Դավիթաշենի 4րդ թաղամասում խաչքար ենք տեղադրել Կարենի և մեր բոլոր տղաների հիշատակին»:
 
Հ. Գ. Կարեն Ապրեսյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Այն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանԴատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJԻրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ ՓաշինյանինՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT ԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»