Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ» Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ


Տորպեդահարված համաձայնագրերը. Նիկոլի ու Արարատի «նույն ձեռագիրը» Սյունիքի հարցում. Կամենդատյան

Բլոգ

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Տորպեդահարված համաձայնագրերը. Նիկոլի ու Արարատի «նույն ձեռագիրը» Սյունիքի հարցում
Հայաստանի այսօրվա իշխանությունները հերթական անգամ փորձում են մոլորեցնել հասարակությանը։ Վարչախմբի պարագլուխը ու ԱԳ նախարար Արաբաթը վերջին օրերին հայտարարում են, թե իբր Վաշինգտոնում քննարկված փաստաթղթերում «99 տարվա միջանցք» գոյություն չունի, թե ամեն ինչ դեռ սահմանազատման գործընթացով պետք է լուծվի, և իբր Հայաստանը է՛լի է վերահսկելու տարածքները։
 
Առաջին հայացքից սա կարող է թվալ դիվանագիտական ճկունություն։ Բայց իրականում սա նույն հին տորպեդահարման մեխանիզմն է, որն արդեն մեկ անգամ կիրառվեց Լաչինի միջանցքի հարցում՝ հանգեցնելով Արցախի կորստին։
 
Ինչպե՞ս էր դա արվել Արցախի դեպքում
Նոյեմբերի 9-ի հայտարարության իններորդ կետը հստակ ասում էր․ պետք է բացվի Լաչինին համարժեք այլընտրանքային միջանցք, որը կապելու էր Հայաստանն ու Արցախը։
Փաշինյանը և նրա թիմը տարիներ շարունակ ձգձգեցին այդ կետի իրականացումը։ Փորձեցին այն կապել սահմանազատման, ճանապարհների կարգավիճակի ու նույնիսկ Հայաստանի տնտեսական քաղաքականության հետ։
Արդյունքում Ադրբեջանը փակեց Լաչինը, աշխարհը լուռ մնաց, իսկ իշխանությունը հայտարարեց․ «Մենք ի՞նչ կարող էինք անել»։
Այսինքն՝ սուտ դիվանագիտական մանևրների դիմաց մենք ստացանք Արցախի վերջնական անկում։
 
Նույն ձեռագիրը Սյունիքի հարցում
Հիմա նույն խաղը կրկնվում է Սյունիքի շուրջ։
Վաշինգտոնում խոսվում էր միջանցքային տրամաբանությամբ կապի մասին։ Ադրբեջանը բացեիբաց պահանջում է Զանգեզուրով անցնող ուղի՝ առանց հայկական վերահսկողության։
 
Ի՞նչ է անում Նիկոլը․
հայտարարում է, թե «թղթերի մեջ նման բան չկա»,
պնդում է, որ «մենք ենք հսկելու ճանապարհները»,
ու կրկին ամեն ինչ կապում է «սահմանազատման» անվան տակ ձգձգվող գործընթացներին։
Իսկ իրականում սա նշանակում է․ չի տրվելու միջանցք, գործընթացը ձգձգվելու է, և Ադրբեջանը ուժով է վերցնելու այն, իսկ հետո կասի՝ Հայաստանը խափանեց համաձայնությունը, մենք ստիպված էինք քայլել»։
 
Միջազգային համատեքստը
Այս ամենը չի լինում վակուումում․ մեծ տերությունների շահերն ուղղակիորեն հատվում են Սյունիքում։
 
Ռուսաստան
ՌԴ-ն նոյեմբերի 9-ի համաձայնագրով փորձում էր պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում։ Բայց Ուկրաինայի պատերազմի հետևանքով նրա դիրքերը թուլացան։ Ռուսաստանը խուսափում է բացահայտ բախումից Ադրբեջանի հետ, և այդ վակուումը օգտագործում են Անկարան ու Լոնդոնը։
Նիկոլը Մոսկվայի աչքում այլևս համարվում է ոչ թե դաշնակից, այլ «կառավարվող գործակալ», որն իր անգործությամբ թուլացնում է Ռուսաստանի դիրքերը Կովկասում։
 
ԱՄՆ
ԱՄՆ-ը պաշտոնապես աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, սակայն իրականում նրա հիմնական շահը Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տրանսպորտային ու էներգետիկ երթուղիներն են։ Վաշինգտոնը շահագրգռված է, որ տարածաշրջանով անցնի այնպիսի միջանցք, որը կնվազեցնի Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը։
Այս համատեքստում Նիկոլի ձգձգումները բխում են Բաքվի ու Անկարայի ծրագրերից, բայց թույլ են տալիս նաև Վաշինգտոնին «մեղմ ճնշում» գործադրել Մոսկվայի ու Թեհրանի վրա։
 
Բրիտանիա
Մեծ Բրիտանիան ամենից շատ շահագրգռված է Անկարա–Բաքու առանցքի ուժեղացմամբ։ Լոնդոնը երկար տարիներ հանդիսանում է Ադրբեջանի նավթագազային ոլորտի հիմնական ներդրողը և բացեիբաց պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։
 
Փաշինյանի և Միրզոյանի «տորպեդահարումներն» իրականում լավագույն ծառայությունն են Լոնդոնին․ Հայաստանը հանդես է գալիս որպես մեղավոր կողմ, իսկ Ադրբեջանը ստանում է «հիմնավորվածություն» ուժ կիրառելու համար։
 
Իրան
Իրանի համար Սյունիքը կարմիր գիծ է։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ չի թույլատրի որևէ միջանցք, որը կտրում է Իրանի ու Հայաստանի սահմանը։ Բայց եթե հայկական իշխանությունները շարունակեն իրենց խաբուսիկ խաղը, Իրանի դիրքորոշումն էլ կարող է թուլանալ․ նա չի կարող հավերժ կանգնել Հայաստանի թիկունքում, եթե հենց Հայաստանի ղեկավարությունը չի պաշտպանում իր սահմանները։
 
Ֆրանսիա և Հնդկաստան
Այս երկու պետությունները վերջին շրջանում փորձում են Հայաստանին տրամադրել սպառազինություն ու քաղաքական աջակցություն։ Բայց նրանք էլ կանգնելու են դիլեմայի առաջ․ արդյո՞ք արժե աջակցել մի իշխանության, որը սեփական ձեռքերով քանդում է միջազգային պայմանավորվածությունները։
 
Վերջաբան
Այսպիսով, Նիկոլի ու Արարատի վարքագիծը ոչ թե պատահական թուլություն է, այլ հստակ ձեռագիր․
ձգձգել,
մանիպուլյացիաների միջոցով խուսափել հստակ պարտավորություններից,
և արդյունքում դնել Հայաստանը այնպիսի իրավիճակի մեջ, որ թշնամին ուժով հասնի իր նպատակին՝ միջազգային լեգիտիմացմամբ։
Սա արդեն մեկ անգամ արվեց Արցախում։ Հիմա նույն սցենարը կրկնվում է Սյունիքում։
 
Հարցն այսպես է դրվում․
Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է հերթական անգամ դառնալ միջազգային խաղացողների շահերի զոհը,
և արդյո՞ք ժողովուրդը կրկին «հանգիստ կմարսի», ինչպես Արցախը։
Եթե այս հարցին հստակ պատասխան չտրվի այսօր, վաղը մենք կարող ենք ունենալ ոչ թե Հայաստան, այլ միջանցքներով պատռված տարածք, որի վրա դեռ մնացել է հին անունը, բայց չկա պետական բովանդակություն։
Երեկ ընկերներից մեկը հարցրեց, ինչպես կարող են այդ հանցագործությունը կոծկել, մարսել։ Որքան որ ցավալի ,չարագուշակ հնչի, այնուհանդերձ այդ հանցագործ դուետը կփորձի ջրից չոր դուրս գալ և իմ պնդման համար պետք է ընդամենը հիշել, որ դրանք հանձնել են Արցախը, հանձնել են Սյունիքի միջանցքը, ուրանում են ցեղասպանության փաստը։

Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. ԼավրովՀետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանՄոդին և Թրամփը կարող են վերջին 15 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել G7-ի գագաթնաժողովումՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-իՇքեղության դարաշրջանն ավարտվեց. մահացել է Tiffany & Co.-ի լեգենդար դիզայներ Ջոն Լորինգը Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. ԼավրովԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուի և նրա hանցավnր ցանցի hարձակnւմները Սիրիայի և Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը uպառնnւմ է ոչ միայն այս երկու եղբայրական երկրին, այլև Թուրքիային. ԷրդողանՌուսաստանը չի հանդուրժի Հայաստանի միակողմանի շահ ստանալուն միտված դիրքորոշումը ԵԱՏՄ-ի նկատմամբ. ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԴիտա ֆոն Թիզը հին սկանդալն է թարմացնում Քիմ Քարդաշյանի հետ՝ չորս տարվա վաղեմության զգեստի պատճառով Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանԻվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանՀորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներովՄոուրինյուն կրկին կգլխավորի «Ռեալ»-ը, իսկ «Բենֆիկա»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնական Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանՀեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաu մնալ. Արաղչին՝ ԱՄՆ զինվnրականներինԱրդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է. Տիգրան ԱբրահամյանՀայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով Ընդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն ԳրիգորյանՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային «Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան Քվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը