Հունվար-ապրիլին Հայաստանի ներմուծման և արտահանման կառուցվածքում առաջատարը Ռուսաստանն է
EconomicsՀայաստանի արտահանման ընդհանուր կառուցվածքում 2017 թվականին հունվար-ապրիլին 21.6 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին, սակայն 2014 թվականին նույն ժամանակահատվածուն այդ երկիր արտահանման տեսակարար կշիռն ընդհանուր ծավալում կազմում էր 19.6 տոկոս: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալները, ընդհանուր արտահանման ճյուղի շուրջ 30 տոկոսը պատկանում է ԵՄ երկրներին: 2014 թվականին հունվար-ապրիլին այն կազմում էր 33.5 տոկոս:
Հայաստանից ընդհանուր արտահանման շուրջ 5.9 տոկոսն այս տարվա հունվար-ապրիլին բաժին է հասել Իրաքին, 5 տոկոսը` Չինաստանին, 2.9 տոկոսը` Իրանին, իսկ 47 տոկոսն՝ այլ երկրներին: 2014 թվականին ընդհանուր արտահանման ճյուղում Չինաստանի տեսակարար կշիռը կազմում էր 8.8 տոկոս, Իրանինը` 5.9 տոկոս, Իրաքինը` 5.5 տոկոս, իսկ այլ երկրներինը` 44 տոկոս:
Միևնույն ժամանակ Հայաստանի ներմուծման ճյուղում ամենամեծ տեսակարար կշիռն ունի ՌԴ-ն` 24.9 տոկոս, որը 2014-ի հունվար-ապրիլին կազմում էր 19.9 տոկոս: Այս տարվա չորս ամիսներին ներմուծման կառուցվածքի 21.4 տոկոսը պատկանել է ԵՄ երկրներին, 50.3 տոկոսը` այլ երկրներին, 5.2 տոկոսը` Չինաստանին, 4.4 տոկոսը` Իրաքին: 2014 թվականին հունվար-ապրիլին ներմուծման ճյուղում այս երկրների կեսակարար կշիռն ուներ հետևյալ պատկերը` ԵՄ երկրներ` 25.7 տոկոս, այլ երկրներ` 49.6 տոկոս, Իրան` 4.2 տոկոս, Չինաստան` 3.9 տոկոս: