Որդիներիս համար ամենակարևորը մայրիկի ու տատիկների համար նվերներ գնել չմոռանալն է․ Արթուր Վանեցյան
InterviewArmdaily.am-ի ամանորյա հարցերին պատասխանում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը -Ինչպե՞ս եք նշում ամանորը։ -Ամանորը պարտադիր դիմավորում եմ ընտանիքիս հետ։ Դա Վանեցյանների տոհմում վաղուց ձևավորված ավանդույթ է։ Մենք հավաքվում, միմյանց շնորհավորում և բարեմաղթում ենք։ Հետո արդեն գալիս է հարազատների, ընկերների հերթը։ -Ի՞նչ են խնդրել Ձեր զավակները Ձեզնից։
-Սիրո՞ւմ եք նվերներ գնել։
- Իմ տղաներն իրենց տարիքի համեմատ բավական հասուն են մտածում։ Նրանք շատ արագ իմ տղաներից վերածվեցին իմ ընկերների։ Երբեմն այնքան խորը մտքեր են արտահայտում ու վերլուծում որևէ բան, որ զարմացնում են։ Նրանք երկուսն էլ նվեր չեն խնդրել ու չենք էլ խոսել Ձմեռ պապիկի մասին։ Նրանց համար ամենակարևորը ընտանիքի կանաց՝ մայրիկի ու տատիկների համար նվերներ գնել չմոռանալն է։ Ստիպում են ու անընդհատ հիշեցնում ինձ ու պապիկին, որ միանանք նվերների իրենց գաղափարին։
-Ամանոր, որ երբեք չեք մոռանա։
-Տարիներ շարունակ ծառայության մեջ գտնվող մարդու համար Ամանորը չի կարող խիստ անձնական տոն լինել։ Տոնական օրերին հատկապես, պետք է ապահովել յուրաքանչյուր ընտանիքի ու յուրաքանչյուր երեխայի խաղաղությունն ու անվտանգությունը։ Այս իմաստով հիշարժան են բոլոր տոները, երբ հայ մարդն իր տանը լիարժեք ուրախանում և տոնում է։