Հայ արիները նշում են մեր նախնիների հիշատակի օրը
КультураՀայ արիական տոնացույցով սեպտեմբերի 23-ը Նախնյաց հիշատակի օրն է, եւ արեւածագին հայ արիները եւ նրանց միացած համախմբված հայ ազգայնականները, ինչպես միշտ, նշել են Նախնյաց ավանդական տոնը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արիադավան հայերն ու համախմբված հեթանոս ազգայնականները սրբազան տոնի ծիսական արարողությունը անցկացրել են Արա լեռան գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ (խոշորացույցի օգնությամբ):
Կրակը գտնվել է շրջանի մեջ, որում խորհրդապաշտական կապ էր դրված՝ հողե բլրակներով կազմված, որ խորհրդանշում են Հայկական լեռնաշխարհի սարերը:Հողերը որպես մասունքներ բերվել են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանից, Արեւմտյան Հայաստանի, Արեւելյան Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Նախիջեւանի տարածքներից:
Շրջանաձեւ բլրակներից առաջ՝ եռանկյունաձեւ կառուցվածքով պատրաստվել են խորհրդանշական փոքր երեք լճեր, որտեղ ջուր է լցվել՝ բերված Սեւանա, Վանա եւ Ուրմիա լճերից:
ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ, կառույցի Գերագույն Խորհրդի անդամների հետ ձոներով փառաբանել են հայ նախնյաց:
Արիադավան հայերը հիշել են նաեւ սեպտեմբերի 2-ի (Արցախի Հանրապետության) եւ 21-ի (Հայաստանի Հանրապետության) անկախության տոները՝ հանուն աւյդ անկախության զոհված մարտիկների ոգեկոչման:
Կարեւորվեց նաեւ Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովի նշանակությունն ու դերը Երեւանում եւ հայության անխախտ ու նպատակային կապը:
Նախնյաց հիշատակի օրը հայ արիների համար տոն է՝ տոնախմբություն, քանզի հիշում ու մեծարում են բոլոր նախնիներին, ուժ ստանում նրանցից: Այդ սրբազան օրը մարդ եւ հոգի տիեզերակապը Երկրային Հայրենիքից՝ Հայկական Լեռնաշխարհից ձգվում է դեպի Երկնային Հոգե-Ոգեղեն եւ Աստվածային Հայկական Աշխարհները»: