Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»


«Առանց իր ուժի ուղղակի չէինք կարող ապրել». Նարեկ Հարությունյանը զոհվել է պատերազմի հենց առաջին օրը․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Նարեկս փոքրուց շատ համեստ ու խելոք, բայց և աշխույժ երեխա էր: Բարի էր, հոգատար բոլորի հանդեպ: Միշտ ուզում էր բոլորին յուրահատուկ ուշադրության արժանացնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նաիրան՝ Նարեկի մայրիկը: Տղան ծնվել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղում: Այստեղ է անցել Նարեկի մանկությունը, հաճախել է Թաիրովի մանկապարտեզ, մինչև 3-րդ դասարան սովորել Թաիրովի միջնակարգ դպրոցում: Մայրիկի խոսքով, շատ լավ է սովորել, Նարեկի համար բոլոր առարկաները հասանելի էին, և նա միշտ լավ արդյունքներ էր ունենում: Հետո ընտանիքը տեղափոխվում է Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Նարեկն ուսումը շարունակում է Միտիշի համար 14 դպրոցում՝ կրկին բարձր առաջադիմությամբ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Մոսկվայի կոմերցիոն համալսարանին կից քոլեջը՝ մենեջմենթի բաժին:

«Ուսմանը զուգահեռ միշտ սպորտով է զբաղվել՝ ձյուդո, սամբո, ազատ ոճի ըմբշամարտ: Մտածում էր՝ բանակից վերադառնալուց հետո արդեն հստակ կկողմնորոշվի մասնագիտության ընտրության հարցում: Սպորտի բնագավառում շատ հաջողություններ է գրանցել: 2016 թ.-ին Կալուգայում տեղի ունեցած Աշխարհի խաղերում Նարեկն ազատ ոճի ըմբշամարտում գրավեց առաջին տեղը: Քանի որ Հայաստանի քաղաքացի էր, հանդես եկավ Հայաստանի դրոշի ներքո: Միշտ իր կողքին ենք եղել, բայց ձգտում էր ամեն հաջողության հասնել սեփական ուժերով: Վստահ էր, որ իր բոլոր նպատակները կյանքի են կոչվելու: Չնայած արտերկրում էինք ապրում, Նարեկը միշտ ձգտում էր Հայաստան վերադառնալ՝ մա՛մ, գնանք մեր հողում ապրենք, այնտեղ ուրիշ ձև ես շնչում, ապրում: Վերադառնալու էինք Հայաստան, դժվարությամբ էինք հաշտվում դրսում ապրելու հետ: Նարեկի զինվորական ծառայությունն ավարտելուց հետո այլևս չէինք հեռանալու Հայաստանից: Պատերազմն սկսվեց ու ամեն ինչ փոխեց»:

2019 թ.-ին Նարեկը պետք է ծառայության մեկներ, բայց բժշկական հանձնաժողովն արձանագրում է՝ առողջական խնդիրներ ունի, և վեց ամսով հետաձգում նրա բանակ մեկնելը: «Վերադարձանք Մոսկվա: Հետո համավարակն սկսվեց, ճանապարհները փակվեցին: Նարեկը հայ համայնքի հատուկ չվերթով 2020 թ. հունիսի 8-ին վերադարձավ Հայաստան, կարծում էինք, որ երկրորդ տարկետումը կտան: Այդ չվերթով ՌԴ-ից Հայաստան էին մեկնել զինծառայության տարիքի տղաները: Տղաներից մեկի հետ ընկերացել էին ինքնաթիռի մեջ, նույն զորամասում էին ծառայում, նույն թաքստոցի մեջ էլ զոհվեցին... Չգիտեմ՝ ճակատագիր էր, թե ինչ»: 2020 թ. օգոստոսի 7-ին Նարեկը զորակոչվում է ծառայության Մարտակերտ: Մայրիկի խոսքով, մի քանի օրվա ծառայող էր որդին, բայց սիրել էր զինվորական գործը, անգամ մտքեր ուներ պարտադիր զինվորական ծառայությունից հետո այդ համակարգում մնալու:

«Մա՛մ, կհետաքրքրվես, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ասացի՝ Նարե՛կ ջան, երկու ամիս չկա, որ ծառայում ես, դեռ շատ ժամանակ ունես: Պատասխանեց՝ մա՛մ, ինձ ամեն ինչ շատ է դուր գալիս, անպայման պիտի շարունակեմ: Խոստացանք, որ ամեն ինչ իր ուզածով կանենք, բայց ամեն ինչ կիսատ մնաց»: Նարեկը վերջին անգամ ընտանիքի հետ խոսել է սեպտեմբերի 26-ին:

«Նարեկս զանգեց, բավականին երկար զրուցեցինք, այդ ընթացքում մի քանի անգամ հոսպիտալ էր պառկել, բայց տրամադրությունը լավ էր»: Սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսված ռմբակոծության ժամանակ տղաները պատսպարվում են թաքստոցներում։ Անօդաչուն պայթեցնում է դրանցից մեկը։ Նարեկը զոհվում է պատերազմի հենց առաջին օրը: «Մոսկվայում էինք, բոլորս իրար էինք անցել: Հայաստանում բնակվող մեր բարեկամները գիտեին, որ Մարտակերտում շել են պայթեցրել, մենք տեղյակ չէինք: Ամսի 28-ին արդեն Հայաստանում էինք: Սպասում էինք Նարեկիս զանգին, բայց այն չկար ու չկար: Հուսադրում էին, ասում, որ նորակոչիկները շելերում են թաքնված, նրանց առաջին գիծ չեն տարել: Հունվարին մի տեսանյութ հրապարակվեց, որտեղ տղաներից մեկը պատմում էր՝ նկուղների դռները փակ են եղել, դրա համար երեխեքին ասել են՝ մտեք ուսումնավարժական շելերը: Նարեկին էինք փնտրում: Որևէ տեղից նորմալ տեղեկություն չէինք ստանում, գնում էինք ՊՆ ու այլ գերատեսչություններ, ասում էին՝ տեղյակ չենք:

Տղաներն ու մյուս որդիս հիվանդանոցներով էին շրջում, Վեդիում նկարով Նարեկիս ճանաչել էին: Բայց որևէ մեկը չէր ուզում հավատալ, ամուսինս խնդրել էր արյուն վերցնել, այդ պահին չէր համընկել... Բայց հոկտեմբերի 7-ին ԴՆԹ անալիզ հանձնեցինք, 2 օր անց համընկնում եղավ՝ Վեդիի այն երեխան, ում տեսել էինք, Նարեկս էր»: Ի՞նչն է ուժ տալիս շարունակելու ապրել: «Ամեն օր ապրում ենք իրենով, փորձում կատարել իր բոլոր երազանքները: Երևի իրենք էլ մեզ են ուժ տալիս, որ այդ ամենն իրագործենք: Առանց իրենց ուժի չէինք կարող ապրել: Չգիտեմ՝ ինչ-որ բան էր զգացել, թե ինչ, բայց բանակ գնալուց առաջ իր էջում գրել էր՝ հիշեք անունս, որ գրեք մեծատառերով: Նարեկը երազում էր Հայաստանում ապրել, տուն կառուցել, հիմա մենք Հայաստանում ենք ապրում ու փորձում կյանքի կոչել իր նպատակները, որ գոհ լինի մեզանից»:

Հ. Գ. - Նարեկ Հարությունյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանՄատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտը, հեղինակային իրավունքի մասին առաջին օրենքը. «Փաստ»Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը