Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը


Ի հեճուկս բոլոր դժվարությունների, չենք շեղվելու Խաղաղության օրակարգից․ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ ավարտված։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ և հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ։

Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ։ Դրանցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ Բազմիցս ասել եմ, որ դա հասկանալի օրակարգ է Հայաստանի Հանրապետության համար։ Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում, որպես Հայաստան–Ադրբեջան հակամարտությունն Ադրբեջանի տարածքում փակելուն և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Փարատելու համար այս մտահոգությունը մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության համաձայնագիրը և ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ–ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։ Այսինքն՝ սեղանին դնել Խաղաղության համաձայնագիրը, և ԵԱՀԿ ՄԽ կառույցները լուծարելու մասին համատեղ դիմումը և նույն տեղում, նույն պահին ստորագրել թե առաջինը, թե երկրորդը։ Սա, ընդ որում, պաշտոնական առաջարկություն է։

Հաջորդ հարցը, որ առաջ է քաշում Ադրբեջանը Խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում, իր այն պնդումն է, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ՝ այս հարցադրման նկատմամբ ճիշտ դիրքավորվելու համար, մենք նախ պետք է փորձենք ելնել այն կանխավարկածից, որ այս հարցն Ադրբեջանն առաջ է քաշում որպես անկեղծ մտահոգություն, և ոչ թե որպես Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու պատրվակ, ինչպես մտածում են մի շարք փորձագետներ։

Մենք ինքներս էլ անկեղծ պետք է հասկանանք խնդրի էությունը, քաղաքական և իրավական բովանդակությունը։ Եվ հետևաբար, պիտի արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստի պաշտոնական մեկնաբանություն տալ կարող է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, այսինքն՝ Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որ կարող է պաշտոնապես ասել ինչ է պարունակում և ինչ չի պարունակում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Մեր Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերին քննության է առել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը և արձանագրել, որ կանոնակարգը, որտեղ Ալմա-Աթայի հռչակագիրն արձանագրված է որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Սա նշանակում է, որ մեր Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Ալմա-Աթայի հռչակագրի այն սկզբունքը, համաձայն որի, անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ, և ինչի հիման վրա կողմերը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնել են կարգավորել հարաբերությունները, լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Եվ հետևաբար, Հայաստանի Սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինն անբեկանելի որոշմամբ սահմանել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան։ Սա կրկնում եմ, բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող և բեկանման ոչ ենթակա որոշում է։

Բայց մյուս կողմից, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, մենք ինքներս Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծում կան անհրաժեշտ ձևակերպումներ, որոնք լուծում են խնդիրը՝ արձանագրելով, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել, այն ըմբռնմամբ, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Խորհրդային Հանրապետությունների տարածքով, ինչպես նշված է Ալմա-Աթայի հռչակագրում։

Ահա, ուրեմն, եթե ընդունենք, որ մեր Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը ոչ թե պատրվակ է, այլ անկեղծ մտահոգություն, այդ մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը ոչ թե համաձայնագիրը չստորագրելն է, այլ ստորագրելը։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր օրենսդրությամբ Կառավարությունը պարտավոր է Խաղաղության համաձայնագրի տեքստն ուղարկել ՀՀ Սահմանադրական դատարան, դրա համապատասխանությունը մեր Սահմանադրության հետ ստուգելու համար։

Չնայած, փորձագետները 2025 թ․ ՍԴ որոշումից հետո նման հավանականությունը մեծ չեն համարում, բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ և անհրաժեշտություն՝ կատարելու ընտրություն՝ խաղաղության և հակամարտության միջև։

Բայց եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում Համաձայնագիրն Ազգային ժողովում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի և խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի ՀՀ Սահմանադրության 5–րդ հոդվածի 3–րդ կետը, որտեղ ասվում է՝ «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:

Սա նշանակում է, որ Խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ և, հետևաբար, Խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը և սա է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ասել, որ Ադրբեջանը պարզապես մտացածին պատրվակներով ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Սխալ չընկալվելու համար դարձյալ ընդգծեմ․ ցանկացած մեկնաբանության դեպքում Ադրբեջանի բարձրացրած հարցերի հասցեագրման ճանապարհը ոչ թե Խաղաղության համաձայնագրի չստորագրումն է, այլ ստորագրումը։ Ու քանի որ նմանատիպ հարցադրումներ մենք նույնպես ունենք, նույնը վերաբերելի է նաև Հայաստանի Հանրապետությանը։

Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների Կառավարությունը և անձամբ ես չենք շեղվելու Խաղաղության օրակարգից։ Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում, և դա կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների դիմում։ Այդ գործողությունների շարքում առանձնանում է Ադրբեջանի պատերազմական խոսույթը, խոսույթին զուգահեռ գործողությունները, որոնք արտահայտվում են Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներով և Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, եթե չասենք ամենօրյա։ Այդ խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ, չնայած, վերջին մեկ ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել։

Բայց չթիրախավորված կրակոցներն այս ընթացքում լսվել են մեր հանրապետության մի քանի բնակավայրերում։ Նշյալ կրակոցները կամ Ադրբեջանի Զինված ուժերում անկարգապահության հետևանք են, կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում հետաքննել նշված դեպքերը և ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ։

Ինքս վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։ Միևնույն ժամանակ, կրկին Ադրբեջանին առաջարկում եմ սահմանային միջադեպերի, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել, որը կգործի ամենօրյա ռեժիմով։

Այս համատեքստում, հարկ եմ համարում անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և անգամ նոր պատերազմ։

Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։

Հիմնվելով այս իրողությունների վրա Հայաստանում և Ադրբեջանում գործող բոլոր ուժերին և անհատներին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը։ Դա որևէ հեռանկար չունի։

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- գրել է նա։

Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը