Yerevan, 27.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արտարժույթի տակտիկական բլեֆը

Economics

Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, չնայած ձևավորված մտահոգություններին՝ ռուսական ռուբլու արժեզրկման առաջին արձագանքը Հայաստան մտնող տրանսֆերտների վրա արտաքուստ ունեցել է դրական ազդեցություն։ Ինչպես հայտնի է փետրվարին կտրուկ ավելացել են Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից ուղարկվող գումարները։ Փետրվարին Ռուսաստանի ֆինանսական շուկան հայտնվել էր խորը դեպրեսիայի մեջ, հենց այդ ամսին ՌԴ-ից կրկնակի ավելի շատ «տրանսֆերտային» հոսքեր են եղել Հայաստան, քան հունվարին։ Եթե փորձենք զուգահեռ անցկացնել, ապա նախորդ տարվա համեմատ՝ մուտքերը փետրվարին աճել են գրեթե 58 տոկոսով, իսկ հունվարի համեմատ էլ կրկնապատկվել են։ Առաջին հայացքից թվում էր, թե հակառակը պիտի լիներ, ըստ էության, ռուբլու արժեզրկումը պիտի հանգեցներ այդ երկրից ստացվող տրանսֆերտների կրճատման։

Ինչպես հայտնի է ռուբլին սկսեց արժեզրկվել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո։ Փետրվարի վերջին արդեն դոլարը ռուսական շուկայում գնանշվում էր 92-93 ռուբլով։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում այն հասցրեց արժեզրկվել գրեթե 26-27 տոկոսով՝ նախկին 72-73-ից դոլարի գինը հասավ 92-93 ռուբլու։ Մասնագետների կարծիքով՝ նման կտրուկ արժեզրկումը պիտի հանգեցներ մասնավոր փոխանցումների կրճատմանը, սակայն, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, դրանք նույնքան կտրուկ ավելացել են։ Եթե հունվարին Ռուսաստանից ստացվել էր ընդամենը 40,6 մլն դոլար, ապա փետրվարին հոսքերը կազմել են 82,5 միլիոն։

Հետևելով ֆինանսական նման գործընթացին՝ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչպես է ստացվել, որ ռուբլու այդպիսի արժեզրկումը ոչ միայն չի հանգեցրել տրանսֆերտների նվազման, այլև դրանք էապես ավելացել են։ Ըստ էության, այս հարցի պատասխանը պետք է փնտրել ՌԴ ֆինանսական շուկայում։ Գաղտնիք չէ, որ ռուբլու արագ արժեզրկումը ռուսական շուկայում մեծացրեց տարադրամի պահանջարկը։ Կիրառվող սահմանափակումների հետևանքով սկսեցին խնդիրներ ի հայտ գալ այդ պահանջարկն ամբողջությամբ բավարարելու հետ կապված։ Ենթադրվում է, որ այդ ժամանակ տարադրամի պահանջարկի մի մասն էլ փորձ է արվել բավարարել Հայաստանի արժութային շուկայում։ Եթե այս ամենը թարգմանենք խոսակցական հայերենի, ապա ռուբլին ուղարկել են Հայաստան՝ տարադրամի փոխարկելու համար։

Առաջին հայացքից այս ամենն իրականությանը մոտ է թվում, եթե հաշվի առնենք, որ փետրվարի վերջին, մարտի սկզբին Հայաստանի արժութային շուկայում ևս մեծացավ տարադրամի պահանջարկը։ Միաժամանակ նկատվեց ռուբլու կտրուկ անկում, ինչը, անշուշտ, թելադրված էր ռուսական շուկայի ուղղակի ազդեցություններով, բայց ոչ ամբողջությամբ։ Դրա վրա սկսել էր ազդել նաև ռուբլու առաջարկի ավելացումը։ Եղան տեղեկություններ, որ ռուսները կամ ոչ ռուսները Հայաստանում տարադրամ են գնում։ Բնականաբար, ռուբլով, որը նաև տրանսֆերտների տեսքով բանկային համակարգի միջոցով ուղարկվել էր Հայաստան՝ այլ արժույթի փոխարկելու նպատակով։ Չնայած նման գումարները ֆիզիկական անձանց փոխանցումների մեջ նստած են՝ որպես մասնավոր տրանսֆերտներ, այնուհանդերձ դասական իմաստով դրանք տրանսֆերտների հետ քիչ կապ ունեն։ Դա ինչ-որ չափով երևում է արտահոսքի ցուցանիշներում։

Հավելենք նաև, որ փետրվարի տրանսֆերտային մուտքերի վրա կարող էր որոշակի ազդեցություն ունենալ նաև Ռուսաստանից քաղաքացիների հոսքը դեպի Հայաստան։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ փետրվարի վերջին այդ հոսքը դեռ նոր էր սկսվում, դրա ազդեցությունն այդքան էական չէր լինի։ Փետրվարին քաղաքացիների փոխանցումները Հայաստան հասել են 180 մլն դոլարի, ինչը այդ ժամանակահատվածի կտրվածքով չափազանց բարձր ցուցանիշ է։ Նախորդ ամսվա համեմատ՝ մուտքերը փետրվարին ավելացել են 52 մլն դոլարով կամ գրեթե 41 տոկոսով։

Համեմատության համար փաստենք, որ հունվար-փետրվարին ԱՄՆ-ից ֆիզիկական անձանց փոխանցումների դինամիկայում գրեթե փոփոխություն չի եղել. հունվարին ստացվել էր 40,8 մլն դոլար, փետրվարին ստացվել է 41,1 մլն դոլար։ Տարբերությունը նույնիսկ 300 հազար դոլարից պակաս է։ Այնինչ՝ հունվարի մուտքերով ԱՄՆ-ից կատարված փոխանցումներն առաջին անգամ գերազանցեցին ռուսական տրանսֆերտներին։ Փետրվարին բավական ակտիվ է եղել ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից։ Ընդհանուր առմամբ՝ փետրվարին Հայաստանից դուրս եկած 124 մլն դոլարից ՌԴ և ԱՄՆ գնացել է ընդհանուր առմամբ 58 միլիոնը։ Մնացած գումարների հետագիծը շատ դեպքերում անհայտ է։ Հայաստանը տրանսֆերտային փոխանակումներ ունի բազմաթիվ երկրների հետ, որոնց մի մասի վերաբերյալ շարժերը ԿԲ-ի կողմից հրապարակվող տվյալների մեջ տեսանելի չեն։

Ամփոփելով հավելենք նաև, որ կանխատեսվում է, որ տրանսֆերտները կնվազեն նաև այլ երկրներից՝ կապված համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող ոչ նպաստավոր զարգացումների հետ։

Սարգիս Հակոբյան

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project