Ереван, 20.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в Европарламенте Азербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в Арцахе Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врага Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана В небе над США взорвался семитонный метеор НАТО размещает дополнительную систему Patriot в Турции Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себя Израиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре Бейрута На мир обрушатся беспрецедентно высокие температуры Президент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением


Պրեմիերաների շքահանդես 24 օրում. Թբիլիսիի հայկական թատրոնը տոնում է 95- ամյակը

Культура

 Ֆրանսիացի գրող և դրամատուրգ Օկտավ Միրբոյի «Ժան և Ռուլ» պիեսի բեմադրությամբ սկսվեց Թբիլիսիի հայկական թատրոնի նոր շրջանը` պետականի կարգավիճակի արժանանալու փուլը: Ֆրանսիացի դրամատուրգի պիեսի պրեմիերան կայացավ ուղիղ 95 տարի առաջ այս օրը` 1921 թվականի մարտի 10-ին: Բեմադրությունն իրականացրել էր թատերախմբի դերասան Արտեմ Բերոյանը, թեև խմբի հիմնական ռեժիսորը Իսահակ Ալիխանյանն էր: Դրանով թատերական այս կոլեկտիվը նշանավորեց պետական թատրոնի կարգավիճակ ստանալու փաստը: Այդ հանգամանքը ոգևորել էր թատերախմբի անդամներին: Այլապես ինչպես կարելի է բացատրել, որ ընդամենը 24 օրում թատրոնն ունեցավ հինգ պրեմիերա: Այո, առաջին ներկայացումից ընդամենը երկու շաբաթ անց` մարտի 24-ին, թիֆլիսահայ թատերասերի դատին ներկայացվեց ռուս մեծ գրող Նիկոլայ Գոգոլի «Ամուսնություն» կատակերգությունը, որը բեմադրել էր Լևոն Քալանթարը: Դրանից ընդամենը երկու օր անց` մարտի 26-ին,թատերական այս կոլեկտիվն իր հանդիսատեսին հրավիրեց նոր պրեմիերայի: Այս անգամ Իսահակ Ալիխանյանի բեմադրությամբ ներկայացվեց Վ. Վարագյանի «Երջանկություն» պիեսը:

Պրեմիերաների այս շքերթից տակավին ուշքի չեկած թիֆլիսահայ թատերասերներին մարտի 30-ին «հրամցրինե նոր ներկայացում: Նոր ներկայացման բեմադրիչը դարձյալ Լևոն Քալանթարն էր:

Այս անգամ դա գերմանացի դրամատուրգ Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք» պիեսն էր: Պետք է ասել, որ ներկայացումներն արժանացել են թե ՛ հանդիսատեսի, թե՛ թատերագետների ջերմ ընդունելությանը: Մարտ ամսվա հաջողությունները, իրոք, ոգևորիչ էին: Եվ հենց ապրիլի 2-ին Իսահակ Ալիխանյանի բեմադրությամբ ներկայացվեց Հակոբ Պարոնյանի «Բաղդասար աղբարե կատակերգությունը, որը նույնպես արժանացավ բարձր գնահատականի:

Հինգ պրեմիերա՝ ընդամենը 24 օրում: Մի՞թե սա ստեղծագործական սխրանք չէ, որը վկայում է թատերախմբի բարձր պրոֆեսիոնալիզմի մասին:

Սա երևի թատերական արվեստի պատմության մեջ արձանագրված հազվագյուտ դեպքերից մեկն է: Ինչևէ...

Թատրոնն իր թատերաշրջանը փակել է հունիսի վերջերին, ապա, բաժանվելով երկու խմբի, մեկնել հյուրախաղերի: Մի խումբ, որը ղեկավարում էր Իսահակ Ալիխանյանը, գնացել է Վրաստանի հայաշատ շրջաններ, իսկ մյուսը Ստեփան Քափանակյանի և Լևոն Քալանթարի ղեկավարությամբ՝ Հայաստան: Այս խմբում էին Օլգա Մանսուրյանը, Արուս Ոսկանյանը,Մարի Բերոյանը, Զաբելը, Խորեն Աղաբաբյանը և ուրիշներ: Երևանյան հյուրախաղերն աննախադեպ հաջողությամբ պսակվեցին, այնպիսի հաջողությամբ, որ Հայաստանի իշխանությունների խնդրանքով այդ խմբի զգալի մասը մնում է Երևանում և դրա հիմքի վրա ստեղծվում է Գ.Սունդուկյանի անվան թատրոնը, որն այսօր իրավամբ համարվում է մեր մայր թատրոնը: Գ.Սունդուկյանի անվան թատրոնը ևս այս տարի նշելու է իր հիմնադրման 95-ամյակը:

Հիրավի Թիֆլիսի թատրոնն այնքան հզոր էր, որ մի առանձին թատրոնի ծնունդ տալուց հետո չկորցրեց իր դեմքը, շարունակեց ապրել:

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը, որն այսօր գործող հնագույն հայկական թատրոնն է աշխարհում, շարունակում է ապրել: Այն հիմնադրվել է 160 տարի առաջ և նրա ակունքներում կագնած էին առաջին հայ պրոֆեսիոնալ դերասան Գևորգ Չմշկյանը և հայ ռեալիստական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: Գևորգ Չմշկյանի հորդորով Պոլսից Թիֆլիս եկան Պետրոս Ադամյանը, Սիրանույշը և էլի մի քանի նշանավոր դերասաններ, ովքեր հետագայում դարձան հայ թատերական արվեստի երևելի դեմքեր: Թիֆլիսում որպես դերասաններ հայտնի էին Միհրդատ Ամերիկյանը, Արտաշես Սուքիասյանը, Ամիրան Մանդինյանը, Ստեփան Մատինյանը, Քեթևան Արամյանը, Գևորգ Միրաղյանը, Սոֆյա Շահինյանը, Սաթենիկը և ուրիշներ: Այսօր նրանցից շատերի անունները մոռացվել են: Ափսոս…Եկեք չմոռանանք, որ Թիֆլիսի թատրոնը հարուստ է փայլուն անուններով` Ադամյան, Տեր-Դավթյան, Չմշկյան, Սիրանույշ, Աբելյան, Վարդուհի Պետրոսյան, Զարիֆյան… Եկեք չմոռանանք նաև մեր ժամանակների Թբլիլիսիի Ստեփան Շահումյանի անվան /ներկայիս Պետրոս Ադամյանի անվան/ թատրոնի երախտավորներին, ովքեր ոչ միայն շարունակեցին Չմշկյանի գործը, այլև նոր բարձունքների հասցրեց Վրաս տանի մայրաքաղաքի հայ հանդիսատեսից սիրված թատրոնը: Ահա նրանք` Լևոն Ալավերդյան, Դորի Ամիրբեկյանմ, Արտեմ և Մարի Բերոյաններ, Արտեմ Լուսինյան, Մարիամիկ Մոռոմյան, Բաբկեն Ներսիսյան, Վեներա Հակոբյան, Պահարե, Էմմա Ստեփանյան…

Տողերիս հեղինակը բախտ է ունեցել տեսնելու այդ բոլոր դերասաններին, քանզի նրանք իմ մանկության տարիների թատրոնի առաջատար դերասաններն էին: Իսկական հայ մտավորականներ, թբիլիսցիներ…

Լևոն Ազրոյան

Сила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном