Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»


«Սոցիալական խնդիրները սրվում են. աղքատներն ավելի են աղքատանալու, աղքատության շեմից դուրս գտնվողներն աղքատ են դառնալու»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ, ինչին զուգահեռ հետզհետե նոր սահմանափակումների ենք ականատես լինում: Թեև երկրում լոքդաուն հայտարարված չէ, բայց հարց է, թե անգամ այս պայմաններում առանց այդ էլ ոչ բարվոք վիճակում գտնվող տնտեսությունն ի՞նչ խնդիրներ կունենա: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի խոսքով, նախքան բուն խնդրին անդրադառնալը, պետք է փաստել մի կարևոր հանգամանք, որը վերաբերում է 2021 թ. մեր տնտեսության վիճակին:

«Ինչո՞ւ եմ նշվածը կարևորում, որովհետև վստահ եմ՝ եթե լոքդաունը, Աստված չանի, վրա հասնի, այսօրվա ապիկար իշխանությունները նորից հետևանքները բարդելու են սահմանափակումների ու ազգաբնակչության վրա: Այսպես. հիմա 2021 թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը համեմատվում է 2020-ի հետ՝ ըստ ամիսների: Այստեղ մի նրբություն կա, որը պետք է հաշվի առնենք: Նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում ՏԱՑ-ը նվազել է: Այսինքն, նշված երկու ժամանակահատվածներում մենք լոքդաուն ու սահմանափակումներ չունեինք, բայց տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում ունեինք: Ապրիլից սկսած, երբ սահմանափակումներ եղան ու տնտեսությունը, պատկերավոր ասած, անջատվեց, այս տարվա համեմատական ցուցանիշը նոր սկսեց աճել: Այսինքն, այստեղ հստակ առկա է բազայի էֆեկտը: Երկրորդ՝ հունվար-հուլիսին նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ 5,2 տոկոս աճ կար: Նախորդ տարվա օգոստոսից սկսած՝ սահմանափակումները նվազեցին, ու տնտեսությունը սկսեց շնչել: Ու հիմա, երբ հունվար-օգոստոսն ենք համեմատում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ՏԱՑ-ը նվազեց ու դարձավ 4,9 տոկոս: Հունվար-սեպտեմբերին էլ 4,9-ից իջավ 4,4 տոկոս»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Ավետիսյանը՝ նշելով, որ որոշակի սահմանափակումների դեպքում տնտեսական հստակ հետևանքների ենք ականատես լինելու:

«Դա տնտեսական ակտիվության նվազմանն է բերելու՝ հատկապես զբոսաշրջության, հանրային սննդի ու մյուս ծառայությունների ոլորտում: Ես վստահ եմ՝ եթե համավարակի տարածման դեմ պայքարի տապալումը շարունակվի, սահմանափակումները չեն ուշանալու, ինչի հետևանքով տնտեսությանը նորից փաստի առաջ ենք կանգնեցնելու իր բոլոր՝ նաև սոցիալական բացասական կոնկրետ հետևանքներով: Այն երկրներում, որտեղ արդյունավետ քարոզչություն ու հանրության հետ արդյունավետ բացատրական աշխատանք է եղել, պատվաստումների բարձր տեսակարար կշիռ կա: Իսկ այն երկրներում, որտեղ պատասխանատուները պոպուլիզմով են առաջնորդվում, չունեն համակարգված մոտեցումներ, պատկան մարմիններն այդ ամենին նայում են մատների արանքով ու հույսները միայն կոշտ սահմանափակումների վրա են դնում, ունեն պատվաստումների խիստ ցածր մակարդակ, իսկ քովիդի տարածման մակարդակը բարձր է:

Հետևաբար, ստիպված են կիրառել տնտեսական սահմանափակումներ: Մեր երկրում առկա այս իրավիճակի՝ կորոնավիրուսի տարածման նման տեմպերի ու պատվաստումների ցածր մակարդակի հիմնական պատճառն այս իշխանությունների ապիկարությունն է ու մոտեցումների փաստացի անարդյունավետությունը: Իրենց արևին ինչ-որ լուծումներ են բերում, բայց իրավիճակը, միևնույն է, չի փոխվում: Փոխարենը տեսնում ենք սահմանափակումներ, տուգանքների խստացում, նորից «բռնեմ-ծեփեմ» գործիքակազմ: Բացի այդ, մարդկանց «աշխատանք, թե պատվաստում» երկընտրանքի առջև են փորձում դնել: Մինչդեռ պարտադրանքներն էֆեկտ չեն տալու: Հիմա իշխանությունները մի իրավիճակ են ստեղծում, որ հետո ասեն՝ մենք ամեն ինչ արեցինք, ի՞նչ անենք՝ հանրությունը չպատվաստվեց: Մեծ հաշվով, վաղվա սահմանափակումների հետևանքների համար արդեն մեղավորներ են նշանակել: Ո՞վ է մեղավորը, իհարկե՝ ՀՀ քաղաքացին»,-նշեց մեր զրուցակիցը:

Թադևոս Ավետիսյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև սոցիալական ընդհանուր իրավիճակին՝ խոսելով նաև շարունակական գնաճի մասին: «Երբ լսում ես պատասխանատուներին, իրենք փաստացի շարունակում են մեղավոր չլինել, իրենց խոսքերով՝ ամեն ինչ անում են:Կարտոֆիլի գնաճի օրինակը բերեմ, որի գներն աննախադեպ աճել են: Պահանջարկը, ինչ խոսք, այո, աճել է, բայց կարտոֆիլը, ցորենը, հացամթերքը առաջին անհրաժեշտության ապրանքներ են, ու դրանց գնաճը շատ կոնկրետ ու առաջնային սոցիալական հետևանքներ է ունենում: Եվ եթե մարդկանց եկամուտները չեն աճել, ու այդ ապրանքների գներն աճում են, պարզ է, որ մարդն սկսում է ավելի վատ ապրել, քան երբ գները ցածր էին նույն եկամտի պայմաններում: Որքան էլ ստեղծված իրավիճակում որոշակի օբյեկտիվ գործոններ կան, ինչպես պահանջարկի ու արտահանման աճն է, բայց, ի վերջո, կան խնդիրներ, որոնք պետք է լուծի սոցիալական պետության կառավարությունը: Եթե մենք վայրենի շուկային ենք միայն ապավինում, ինչո՞ւ ենք հարկեր տալիս կամ ինչո՞ւ ենք մեր հարկերով պատգամավորին աշխատավարձ ու պարգևատրում տալիս, էլ չասեմ՝ նախարարին կամ իր տեղակալին, որը պատասխանատու է ոլորտի համար»,-շեշտեց նա:

Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ, հիմա տարբեր երկրներում գներն աճում են՝ պայմանավորված համաշխարհային շուկայով. «Բայց Սահմանադրությամբ գնաճի զսպումը դրված է պետության վրա: Անկախ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից, կառավարությունը իր հերթին է ձախողել, ԿԲ-ն՝ իր հերթին չի կարողացել լուծել այդ խնդիրը: Որքան էլ գործոնները սուբյեկտիվ կամ օբյետիվ են, սովորական քաղաքացուն դա, մեծ հաշվով, չի հետաքրքրում, որովհետև նա գյուղատնտեսության ծրագրերի իրականացման ու տնտեսության խթանման գործառույթ չի իրականացնում, և դրա համար իրեն պետական բյուջեից չեն վճարում: Իշխանության եկած քաղաքական թիմն է պատասխանատվություն կրում: Մինչդեռ իրենք ասում են՝ դե, մենք ամեն ինչ արել ենք, բայց գները բարձրանում են աշխարհում, մենք էլ թանկ ներմուծում ենք: Արդյունքում ստացվում է, որ 2021 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի գներն աճել են 16, իսկ սպառողական միջին գներն աճել են մոտավորապես 10 տոկոսով: Զուգահեռ՝ մարդկանց եկամուտները, օրինակ՝ նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակները, անապահովության նպաստները չեն բարձրացել»:

Նա շեշտեց, որ այս պայմաններում պաշտոնական տվյալներով 6 տոկոսով միջին աշխատավարձն է աճել. «Հիմա, երբ ասում ենք այս իրավիճակում ո՞րն է ձեր անելիքը, ասում են՝ գնաճն օբյեկտիվ է, ինչի հետ համաձայն չեմ. անարդյունավետ կառավարման և գնաճի դեմ պայքարի ոչ լիարժեք դրսևորումներ կան: Լավ, եկեք ենթադրենք, որ օբյեկտիվ է, բայց անգամ այդ դեպքում մարդկանց սոցիալական խնդիրները սրվում են: Ինչ ուզում են գրեն, ինչ ուզում են նկարեն վիճակագրության մեջ, բայց ակնհայտ է, չէ՞, որ այս տրամաբանությամբ աղքատներն ավելի են աղքատանալու, աղքատության շեմից դուրս գտնվողներն աղքատ են դառնալու:

Այս իրավիճակում հարվածային լուծումներ պետք է լինեն, որոնք կառնչվեն հատկապես սոցիալական խմբերին, այդ թվում՝ աշխատող աղքատներին: Այդ լուծումների գործիքները պետությունն ունի կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձերի բարձրացման տեսքով, ինչը չի անում: Չի արել ոչ միայն 2021-ին՝ այս գնաճային առաջանցիկ ֆոնին, չի նախատեսում նաև 2022-ին: Հիմնավորում են, թե մակրոտնտեսական անկայունության տարրեր են առաջացել, տնտեսության ողջ ներուժն ուզում են մակրոտնտեսական կայունությունը թույլատրելի սահման բերելուն ուղղել: Բայց մակրոտնտեսական անկայունությունն իրենց ապաշնորհության հետևանքով է: Ստացվում է՝ խնդիրն ուզում են թոշակառուի, աշխատող աղքատի, ծայրահեղ աղքատի հաշվին լուծել»:

Շեշտելով նշվածի հակասոցիալական բնույթի մասին՝ նա հավելեց. «Որոշում կայացնողն իր եկամուտներին, իր աշխատավարձին, պարգևատրումների ֆոնդին ձեռք չի տալիս, պատգամավորի 50 հազար դրամ չափով ծախսերի անհասկանալի փոխհատուցումը դարձնում է 250 հազար, բայց ասում է՝ ոչինչ, սիրելի աղքատ, մի քիչ էլ աղքատ մնա, որ 2022-ին փորձենք տնտեսության վիճակը կարգավորել, հետո քեզ կանդրադառնանք: Մինչդեռ մարդիկ չեն դիմանում՝ արտագաղթում են, ինչի մասին անգամ պաշտոնական տվյալներն են վկայում: Մարդիկ սովից հիվանդանում են, մահանում, ի վերջո, կորցնում են իրենց հույսը: Այս ամենը, մեծ հաշվով, սոցիալական լարվածության է հանգեցնում: Եթե պոպուլիզմը հնարավոր լիներ փոխարինել սննդամթերքով, շատ լավ կլիներ, բայց պոպուլիզմով, ականջահաճո խոստումներով, մանիպուլ յացիաներով մարդը չի կարողանում իր ֆիզիկական գոյությունը պահպանել»:

Ավետիսյանի խոսքով, հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը շուրջ 2100-ով բարձրացնելը ևս ոչինչ չի տա՝ հաշվի առնելով հատկապես առաջանցիկ թանկացումները. «Սա հանրությանը մանիպուլացնելու հերթական փորձն է և ընդհանուր վիճակի վրա ոչ մի արդյունք չի տա: Միայն վարչապետն ու սոցապնախարարը հնարավորություն կունենան ասել՝ թոշակ ենք բարձրացնում, մի քիչ էլ նվազագույն բառը քիչ կշեշտեն: Բայց գալու է, չէ՞, 2022 թվականը, և մարդը տեսնելու է, որ նույն թոշակն է ստացել, տեսնելու է նաև հաջորդ օրվա հերթական թանկացումը: Ստի ոտքը, որպես կանոն, կարճ է լինում, մեր իրականության մեջ ահագին երկարել է, բայց կարծում եմ՝ հասել է իր մաքսիմումին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՊետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»Այն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանԿապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ»Հայաստանի ընտրություններն անցկացվել են խախտումներով և ԵՄ միջամտությամբ. «Փաստ»«Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»«Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-ից