Yerevan, 23.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եռյակի ոգևորությունը՝ ֆալստարտի ֆոնին

Blog

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանին լրագրողը հարց է տվել ոչ իշխանական Եռյակի հեռանկարի մասին: «Ես մի անգամ կատակով ասել եմ, որ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը կավարտվի նրանով, որ բուրժուաներն ընթացքից դուրս կգան, իսկ դեմոկրատներն էլի ծեծ կուտեն»,- պատասխանել է Կարապետյանը:

Սա այն դեպքն է, որ կատակի մեջ գրեթե բացակայում է կատակը: Ասում եմ՝ գրեթե, որովհետև, դասական իմաստով, անձնակենտրոն ՀԱԿ-ը չի կարող դեմոկրատական ընկալվել, իսկ օլիգարխիկ ԲՀԿ-ն՝ բուրժուական: Մնացած մասով՝ ՆԺԿ ղեկավարը հրապարակավ ասել է այն, ինչ շատերն են մտածում:

Եթե, այնուամենայնիվ, հայացք գցեք հայաստանյան ներքաղաքական աշնանային զարգացումներին, ապա դժվար չէ նկատել, որ դրա մեկնարկը տվեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթով, որում քաղաքական օրակարգի առաջնահերթություն արձանագրվեցին սահմանադրական փոփոխությունները:

Այն, ինչ իշխանությունները կոչում են «սահմանադրական փոփոխություն», ընդդիմությունը համարում է իշխանության, ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի վերարտադրության փորձ:

Հենց այս թեման էլ դարձավ միավորիչը երեք կուսակցությունների մարզային, ապա նաև հանրապետական հանրահավաքներում: Հարթակային ընդդիմության ներկայացուցիչները չեն էլ թաքցնում, որ իրենց 12 պահանջներն այլևս ակտուալ չեն ու հիմնական խնդիրը Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության կանխումն է: Ասենք, դա առանձնապես թաքցնելու բան էլ չէ, որովհետև ոչիշխանականները նույնիսկ գնացին ձևաչափային փոփոխության՝ Քառյակից Եռյակ դառնալով, ապա փորձելով համաժողովրդական շարժման դեժավյու առաջացնել՝ Ազատության հրապարակի հարթակում իրենց կցեցին 2003-ին բարոյապես հաղթած, սակայն այդպես էլ նախագահի աթոռի քաղցրությունը չճաշակած Ստեփան Դեմիրճյանին: Ի դեպ, այդ առումով Եռյակի հարթակը «հարուստ» է, որովհետև այնտեղ կա ևս մեկ «ազգընտիր» Րաֆֆի Հովհաննիսյանը, որի «ջրերը», սակայն, Եռյակի մյուս լիդերների հետ «նույն առվով չեն գնում»:

Եռյակի երկու հանրահավաքների արանքում հրապարակվեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, սակայն նախագահը հասկացրեց, որ չի շտապում ու իր վերջնական դիրքորոշումը կհայտնի միայն մյուս տարվա փետրվար-մարտ ամիսներին: Ընդդիմությունը սա համարեց իր «պատմական» հաղթանակը, սակայն այդպես էլ չմանրամասնվեց, թե ի՞նչն է իրենց միավորելու առաջիկա հանրահավաքում:

Եթե դարձյալ վերադառնան 12 պահանջներին, ապա մի տեսակ անհարմար բան է ստացվելու, որովհետև բարեկամությունը մի կողմ պետք է թողնեն ու պահանջեն խնամի Հովիկ Աբրահամյանի հրաժարականը:

Եթե շարունակեն խոսել սահմանադրական փոփոխություններից, ֆալստարտի տպավորություն է ստեղծվելու, որովհետև սահմանադրական հանրաքվեն, լավագույն դեպքում, 2016-ի գարնան վերջին է անցկացվելու, իսկ ես Հայաստանում չեմ հիշում ընդդիմադիր որևէ ֆորմատ, որը երկարաժամկետ պայքարի ռեսուրս ունենա, մանավանդ, որ առջևում ընտրություններ չկան:

Եռյակին մի հռետորական հարց եմ ուզում տալ՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունը մեկեն դեմոկրատական է դարձել, մենք անտեղյակ ենք մնացել:

Ենթադրվող պատասխանն ակնհայտ է, ասելու են՝ ոչ:

Եթե ոչ, ապա ինչպե՞ս պատահեց, որ ԲՀԿ գործարար պատգամավորներն առոք-փառոք մնացել են իրենց կուսակցությունում՝ ձեռքի հետ էլ հպարտանալով, որ վերջին ընտրություններում ամենաշատ քվեն են ապահովել Սերժ Սարգսյանի համար:

Մենակ չփորձեք հակադարձել, թե «բարգավաճած» գործարաներն իրենց արժեհամակարգով շատ են տարբեր հանրապետական այն կերպարներից, որոնց մամուլն ամեն օր քննադատում է:

ԲՀԿ-ական գործարարների թեման իրականում ինդիկատորային է. եթե նրանք առայժմ կուսակցությունում են, ուրեմն իշխանություն-ԲՀԿ համաձայնությունների ռեսուրսն սպառված չէ, կամ էլ՝ իշխանությունները հենց նրանցով են վերահսկում կուսակցությունն ու շարժումը:

Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts