Մեր միտքն ազատ չէ, մեր միտքը համաձակ չէ: Մենք մեզ համար սահմաններ ենք գծել և մեր բոլոր վերլուծություներն ու ապագայի կանխատեսումներն անում ենք այդ սահմաններում: Իրականում գոնե պետականակենտրոն միտքը պետք է լինի ինովացիոն, պետք է տեղ գտնեն ամենանորարակական, ամենահամարձակ մտքերը: Ես զարմանում եմ, որ մենք դեռևս կարծում ենք, որ փոքր ենք և ոչինչ անել չենք կարող, սա կործանարար միտք է, քանզի նույն Սինգապուրը մեզանից տասնյակ անգամ փոքր է, բայց ունի բանակ որի հետ հաշվի է նստում տասնյակ միլիոնների հասսող բնակութւուն ունեցող Մալազիան և Ինդոնեզիան, Շվեյցարիան, Բելգիան, Հոլանդիան, Իսրայելը նրանք Հայաստանի չափ, կամ մեզնից փոքր երկրներ են, բայց նրանք հզոր են:
Ես գնալով համոզվում եմ, որ հայի գիտակցության վրա չգիտեմ որտեղից, բայց դրվել է պայմանական կոդ, որը թույլ չի տալիս մեզ դուրս գալ որոշակի սահմաններից: Օրինակ, երբ 2008թ ին, երբ սկսվեց ռուս-վրացական պատերազմը, իմ ընկերներից մեկն ասեց, որ մենք անհապաղ պետք է մտնենք Ջավախք և դուրս գանք Սև ծով, իմ արձագանքը շատ կտրուկ էր, որ դա անհնար է, հետո ինքս ինձ հարց տվեցի, իսկ ինչու է դա անհնար? Հնարավոր է, որ մենք մեր մեջ սպանել ենք համարձակ միտքը, դա է պատճառը, որ դարեր շարունակ կորցրել ենք ու ոչինչ չենք գտել: Ես մի բան գիտեմ, որ ցանկացած նպատակի հասնելը սկսվում է մտքից, տեսական պատկերացումից, շատ հաճախ նաև համարձակ մտքից: