Ո՞վ է լինելու վեճի դատավորը և ինչպե՞ս է հանգուցալուծվելու միջանցքի «թնջուկը». «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
akcent.site-ն «Նախիջևանի միջանցքը մե՛կ մոտեցնում, մե՛կ հեռացնում է Մոսկվային և Երևանին միմյանցից» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ են խոսել հեռախոսով, իսկ զանգերի արանքում Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում հանդիպել է իր ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ և ընդունել Օմսկի մարզի պատվիրակությանը։
Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ, դատելով մամուլի ծառայության աղքատիկ հաղորդագրությունից, քննարկել է ղարաբաղյան զինադադարը, իսկ Միշուստինի հետ՝ տնտեսական կապերի ամրապնդումը։ Երկու թեմաներն էլ սերտորեն փոխկապակցված են. անհնար է մեծացնել առևտուրը Ռուսաստանի և Հայաստանի միջև, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցում ձեռք չի բերվել: 2022 թվականի առաջին կիսամյակում հայ-ռուսական ապրանքաշրջանառությունն աճել է 42 %-ով՝ հասնելով 1,6 մլրդ դոլարի։ Ապրանքների գրեթե ողջ հոսքն անցնում է վրաց-ռուսական սահմանով, որտեղ բեռնատարների կիլոմետրանոց խցանումներ են լինում։
Մոսկվան հույս ունի Հայաստանի հետ արտաքին առևտուրը կրկնապատկել, իսկ դրա համար անհրաժեշտ է վերականգնել Նախիջևանի (Զանգեզուր) տրանսպորտային միջանցքով երթևեկությունը, որը Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան կարող է միացնել Ռուսաստանի հետ։ Միջանցքի երկայնքով երթևեկությունը սառեցվել է 1994 թվականի Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, իսկ 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանը առաջարկել է վերականգնել միջանցքը։ Հայաստանը դեմ է դրան՝ վախենալով իր տարածքային ամբողջականության դեմ նոր հարձակումից։
Հայկական կողմը պահանջում է, որ ճանապարհին անցակետեր լինեն, իսկ Ադրբեջանը դեմ է անցակետի տեղադրմանը։ Այս վեճի դատավորը պետք է լինի Ռուսաստանը, որն ամենաշատն է շահագրգռված Նախիջևանի միջանցքի աշխատանքով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում