Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Փաշինյանը չի ստորագրել ՍԴ ուղարկված ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման կանոնակարգը. Թովմասյան

Interview
Պատգամավորի խոսքով` Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում ՀՀ տարածքային ամբողջականության հետ առնչվող որևէ թղթի տակ ստորագրել, ինքն ուզում է բոլորին պրոբլեմի մեջ գցել, բայց ոչ իրեն։
 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել ՍԴ ուղարկված Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը, այլ լիազորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որ նա ստորագրի։ «Աբովյան Time»–եթերում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը, ինչից հետո հարցը մտել է ՍԴ` սահմանադրականությունը որոշելու համար։

Պատգամավորը մանրամասնեց` ՀՀ վարչապետի ստորագրությամբ թուղթ չի գնացել Սահմանադրական դատարան, էլեկտրոնային եղանակով է ուղարկվել, իսկ ՍԴ դիմումների պատշաճ ձևը, ըստ կարգի, համարվում է ստորագրությունը և կնիքը։ Դրանից հետո ՍԴ-ն դիմում է ուղարկել կառավարություն, Մհեր Գրիգորյանը լիազորագրով ստորագրել է, որ համարվի պատշաճ ընդունված։

«Նիկոլ Փաշինյանը, որ ասում է, թե ամեն ինչի պատասխանատուն ինքն է, հիմա հարց` ՍԴ ուղարկել ես այդ փաստաթղթերը, ինչի՞ չես ստորագրել։ Իր ստորագրությամբ թուղթ չի գնացել, գնացել է դատարկ թուղթ, դիմում կառավարությունից։ ՍԴ–ն գրություն է ուղարկել, ասել է` ինչ–որ լիազորագրով մեկին տվեք, թող ստորագրի։ Նոր Մհեր Գրիգորյանին լիազորագիր են տվել, Գրիգորյանը ստորագրած փաստաթուղթ է ուղարկել։ Էլ ի՞նչ պատասխանատվություն պահանջենք այս մարդուց, ինքն ուզում է բոլորին պրոբլեմի մեջ գցի, ինքը մաքուր մնա»,–նշեց է Թովմասյանը։

Պատգամավորը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում ՀՀ տարածքային ամբողջականության հետ առնչվող որևէ թղթի տակ ստորագրել։ Այս դեպքում կասի` Մհեր Գրիգորյանն է ստորագրել, այնուհետև նույն փաստաթուղթը տանելու է ԱԺ, արդեն իր խմբակցությանը «գցի կրակը», ասելով` «դե ԱԺ–ն է ընդունել»։
Թովմասյանը հատկանշական է համարում, որ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք նախկինում կառավարությունը այդ եղանակով ուղարկել է, դատավոր Երվանդ Խունդկարյանը միշտ գրել է, որ, օրինակ, սա չի համարվում պատշաճ դիմում և հատուկ կարծիք է գրել բոլոր այդպիսի գործերի մասով։ Սակայն սահմանազատման հանձնաժողովի փաստաթղթերի մասով նա ոչինչ չի գրել, արձակուրդում է եղել։

Բայց սա միակ զարմանալի իրավիճակը չէ։ «էնքան աբսուրդ բաներ են տեղի ունեցել, էդ մեր երկրի համար կարևորագույն փաստաթուղթը Սահմանադրական դատարանում ներկայացրել են երեք դատավոր` Սասուն Խաչատրյանի եղբայրը` Դավիթ Խաչատրյանը, Վահե Գրիգորյանը և Էդգար Շաթիրյանը։ Այդ երեքից երկուսը կայացված որոշման մասին հատուկ կարծիք են գրել։ Եթե դուք էիք զեկուցում, էլ ինչի՞ եք հատուկ կարծիք գրել։ Իրենք իրենց ուզում են ապահովագրել»,–ասաց է նա։
Նույն դատավորները հատուկ կարծիքի մեջ գրել են, որ հազարավոր փաստաթղթեր են ուսումնասիրել և դրա արդյունքում եկել են այն համոզման, որ իսկապես Անկախության հռչակագիրը խնդիր է։
 
«Բայց ձեզ ո՞վ է խնդրել։ Այդ դիմումի ո՞ր կետի համաձայն եք դուք իրավասություն վերցրել հռչակագիրը համապատասխանեցնելու Սահմանադրությանը։ Կառավարությունը միջսահմանային հանձնաժողովի սահմանադրականության հարցի համար է դիմել, որ լուծեք, ոչ թե հռչակագրի։ Ուրիշ միջազգային պայմանագրերը 3 ամսվա ընթացքում եք որոշում կայացնում, սա 14 օրում։ Արագ որոշումը կայացրել եք ու 14 օրվա մեջ էլ հասցրե՞լ եք հազարավոր փաստաթուղթ կարդալ, լո՞ւրջ եք ասում, ո՞ւմ եք դուք դրել հիմարի տեղ»,–հավելեց պատգամավորը։
Թովմասյանի խոսքով` դատավորները այդ կերպ փորձում են իշխանություններին ու Նիկոլ Փաշինյանին իրենց շնորհակալությունը հայտնել ՍԴ դատավոր լինելու համար` վտանգելով մեր երկիրը։
«Փաստացի ասում են, որ մեր հռչակագիրը լավը չէ, ճիշտ չէ, բայց չէ որ մենք որպես երկիր հիմնադրվել ենք այդ հռչակագրով, այսինքն` մեր ֆունդամենտալ փաստաթուղթն է, երկրի ծննդյան վկայականը։ Դրանից հետո ինչ փաստաթուղթ էլ լինի, իրավական այն ուժը չի ունենա, որովհետև երկրի հիմնաքարը տակից հանում են»,–ընդգծեց Թովմասյանը։

Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի իր որոշմամբ վճռել է, որ Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։
IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients