Արևելքում կռվող ուկրաինական բանակի ֆիասկոն հերթական ապացույցն է այն հանգամանքի, որ պատերազմը չեն հաղթում միայն մարդկային ու նյութատեխնիկական ռեսուրսների գերակայությամբ...
Կիևում անընդհատ խոսում են, թե Դոնեցկում ու Լուգանսկում կռվող զինվորները լավ չեն սնվում, զրահամեքենաների ու զրահաբաճկոնների խնդիր ունեն, բայց չեն ցանկանում խոստովանել, որ ապստամբներն ավելի վատ են զինված, զրահաբաճկոնների մասին խոսք անգամ չկա, ապացույցը ֆոտո-վիդեո հազարավոր կադրերն են... Իհարկե, կարելի է ասել, թե ռուսներն են օգնում: Այո, այլևս անհերքելի փաստ է, որ ռուսները ներգրավված են, օգնում են: Միևնույն ժամանակ, դժվար է պատկերացնել, թե ինչ քանակությամբ կամավորներ և զինտեխնիա պետք է աննկատ, առանց բացահայտ նեխուժման մատակարարեն ապստամբներին, որ վերջիններս նեղ դրության մեջ դնեն հսկայական քանակությամբ բնակչություն ունեցող, դեռ սովետական ժամանակներից զենքի անթիվ-անհամար պահեստներ ունեցող Ուկրաինային: Պետք չէ նաև մոռանալ, որ ռազմական գիտության առումով Կիևը երբեք չի զիջել Մոսկվային, Ուկրաինայի մայրաքաղաքում մինչ օրս գործում է բարձրաստիճան զինվորական հրամանատարներ պատրաստող աշխարհի լավագույն կրթօջախներից մեկը: Ուստի և պարտությունների պատճառն այլ վայրում է... Այն, կարծում եմ, սեփական հողի, հայրենիքի ու գաղափարի համար պայքարի մոտիվացիայի, կամքի տիրույթում է: Հուսանք, որ Ադրբեջանում էլ սա հասկանում են ու հետևություններ անում...Իր ֆեյսբուքյան էջում գրել է Միհրան Հակոբյանը: