Yerevan, 19.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շախմատիստը կարգին ցավեցրել է իշխանություններին

Analysis

Սպասելի էր այն պարզ իրողությունը, որ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի, մասնավորապես՝ աղքատության, արտագաղթի ու ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հրապարակած մի շարք մտահոգիչ ցուցանիշներ մերձիշխանական որոշ շրջանակներում և որոշ լրատվամիջոցների կողմից ցավով կընդունվեն։ Իրեն բնորոշ փոքրոգիության համաձայն՝ նրանք փորձել են, խոշորացույցով հետևել ու խորանալ այդ հայտարարությունների մեջ, փոխարենը՝ իրենք են հայտնվել զավեշտալի վիճակում՝ ուղղակիորեն հաստատելով Սարգսյանի ասածները։

Համագումարի ժամանակ իր մտահոգությունները հայտնելով երկրում աղքատության խորացման վերաբերյալ՝ Սարգսյանը հայտարարել էր, որ «այսօր Հայաստանում համարյա ամեն երրորդն աղքատ է, և այս ցուցանիշը կտրուկ վատացել է վերջին երկու տարիներին»։ Ըստ Համաշխարհային բանկի հրապարակած ցուցանիշների` աղքատության վերին գծի հիման վրա գնահատման դեպքում Հայաստանում աղքատ է բնակչության 47,6 տոկոսը:

Այն փաստը, որ Հայաստանում աղքատության մակարդակը խորացել է, հաստատում է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ պաշտոնական վիճակագրությունը։ Ակնհայտ է, որ աղքատությունը 2020թ. Հայաստանում խորացել է, ու դա փաստ է, ավելին՝ բնակչության 47,6 տոկոսը մտնում է աղքատության վերին գծի մեջ։ Արձանագրենք, որ այդ ցուցանիշով աղքատությունը կտրուկ խորացել է հատկապես անցած տարի՝ 2019թ. համեմատ աճելով շուրջ 3,8 տոկոսային կետով: 2016թ. 37,5 տոկոսի դիմաց էլ 2019թ. այն կազմել էր 44 տոկոս։ Այս ամենը խոսում են երկրում առկա աղքատության բարձր մակարդակի ու վատացող դինամիկայի մասին։

Դեռևս հայտնի չեն 2021թ. ցուցանիշները, դրանք կհրապարակվեն միայն հաջորդ տարվա վերջին, այնուհանդերձ ոչ մի կասկած չկա, որ այդ դինամիկան շարունակվել է նաև այս տարվա ընթացքում։ Պատերազմի և համավարակի ծանր սոցիալ-տնտեսական հետևանքների շարունակման, ցածր տնտեսական աճի, իրական աշխատավարձերի նվազման և նվազագույն սպառողական զամբյուղից ցածր նվազագույն աշխատավարձի և միջին կենսաթոշակների պայմաններում տեսանելի չէ որևէ գործոն, որը կարող էր նպաստել աղքատության կրճատմանը կամ գոնե նույն մակարդակի վրա մնալուն: Նշենք, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսել էր նաև արտագաղթի ահագնացող տեմպի վերաբերյալ՝ նշելով, որ ««Զվարթնոց» օդանավակայանում բազմաթիվ ընտանիքներ արցունքներն աչքերին հրաժեշտ են տալիս իրենց հարազատներին ու օտար երկրում հաստատվելու հույս փայփայում»:

Եթե անկեղծ՝ փոխարենը խորանալու արտագաղթի պատճառների մեջ, դրան ի պատասխան, որոշ շրջանակներ կրկին ասպարեզ են բերել իրենց սիրած «ներկաների» ու «նախկինների» ջուր ծեծող թեզը՝ պնդելով, թե նախկինում էլ արտագաղթ կար ու նաև ավելի շատ էր:

Նկատենք, որ նախագահ Սարգսյանը չէր խոսում նախկին և ներկա իշխանությունների ժամանակների ցուցանիշների վերաբերյալ, այլ մտահոգություն էր հայտնում արտագաղթի կտրուկ վատթարացման առումով: Միայն այս տարվա ինը ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 548,8 հազար և վերադարձել 445,3 հազար ՀՀ քաղաքացի։ Մեկնողներն ավելի քան 103,5 հազարով գերազանցել են ժամանողներին։ Նման ցուցանիշ վերջին տարիներին երբևէ չէր գրանցվել։

Բոլորս շատ փայլուն հիշում ենք, որ ժամանակին այսօրվա իշխանությունները Հայաստանին մեծ ներգաղթ էին խոստանում, իսկ իրականում բախվել ենք մեծ արտագաղթի հետ, որը դեռ հայտնի չէ, թե առաջիկայում մինչև ուր կարող է հասնել։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում ու Հայաստանի շուրջ, միմիայն արտագաղթի խորացման օգտին է։

Իշխանական սազանդարների կողմից անարձագանք չի մնացել նաև Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որը վերաբերում էր երկրում ժողովրդագրական իրավիճակին։ Որոշ քաղաքական շրջանակներ և լրատվամիջոցներ փորձել են հակադարձել՝ մահացության աճի հիմնական պատճառները համարելով կորոնավիրուսի համավարակն ու Արցախյան պատերազմը: Բայց մոռանում են, որ այդ ամենը եղել է առաջին հերթին գործող իշխանության անպատասխանատու վարքագծի հետևանքով։ Դրա մասին է վկայում նաև այն, որ Հայաստանը 1 միլիոն բնակչության հաշվով համավարակի մահացության թվով աշխարհի բոլոր երկրների շարքում այս պահին զբաղեցնում է 16-րդ տեղը:

Վերջում ուղղակի փաստենք, որ նույն իշխանամերձ շրջանակները և լրատվամիջոցները նույն ջանասիրությամբ երբեք աչքի չեն ընկել Նիկոլ Փաշինյանի՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ իշխանազավթումից հետո արած բազմաթիվ կեղծ ու մանիպուլյացված հայտարարությունների հետևից գնալու ու ճշտումներ անելու համար։

Արմեն Հովասափյան

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia