Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մոլորյալ հանրությունն ու անհայրենիք իշխանության դրաման

Analysis

ՀՀ-ում տեղի ունեցած իշխանազավթումից հետո իշխանության եկածները՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի «մեծ հայրենադարձություն» էին խոստանում՝ իսկական բում, սակայն «մեծ հայրենադարձություն» տեղի չունեցավ, փոխարենը՝ ստացանք արտագաղթ, որն այս շրջանում հասել է ահագնացող չափերի։ Հատկանշականն այն է, որ դա իշխանություններին կարծես չի էլ հուզում։

Փաստն այն է, որ «ապագա կա» ասելով՝ նրանք վերարտադրվեցին. շատերը հավատացին դրան ու կրկին ընտրեցին այն քաղաքական ուժին, որը խորտակել էր երկրի ապագան։ Ապագայի հույսերով ընտրեցին ու փոխարենը մնալու և վայելելու իրենց ընտրության պտուղները՝ շատերը հեռանում են Հայաստանից, իրենց ու իրենց երեխաների ապագան այլ երկրում են պատկերացնում։ Այնտեղ ենք հասել, որ Հայաստանի երբեմնի հպարտ հռչակված քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպում՝ արտագաղթելու իրենց իրավունքը պաշտպանելու և երկիրը լքելու թույլտվություն ստանալ համար։

Մարդիկ հսկայական գումարներ են ծախսում, որպեսզի զարտուղի ճանապարհներով հեռանան ու հաստատվեն ԱՄՆ-ում։ Դրա համար պատրաստ են վճարել 30-40, նույնիսկ 50 հազար դոլար՝ 1 անձի համար, մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս տառապել Մեքսիկայի բանտերում ու միգրացիոն ճամբարներում, ապրել անմարդկային պայմաններում, անտառներով ու անանցանելի վայրերով սոված ու ծարավ օրերով քայլել՝ գողեգող ԱՄՆ հասնելու համար։

Հայտնի է, որ միայն անցած տարի Հայաստանի շուրջ 161 հազար քաղաքացի է դիմել «Գրին քարտ» շահելու հույսով ու երկրից հեռանալու ակնկալիքով։ Շատերն էլ նախընտրում են գնալ Ռուսաստան։ Անցած տարվա միայն առաջին կեսին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել շուրջ 22 հազար հայաստանցի։ Ի դեպ՝ սա վերջին 4 տարիների կտրվածքով բացարձակ ռեկորդ է։ Կտրուկ ավելացել է Ռուսաստանի միգրացիոն ծառայություններում հաշվառման կանգնած Հայաստանի այն քաղաքացիների թիվը, ովքեր պատրաստվում են օրինական կարգավիճակ ստանալ այդ երկրում։

Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի երկրից գնացել ու չի վերադարձել 73 հազար 571 քաղաքացի։ Խոսքը բացառապես ՀՀ քաղաքացիների մասին է։ Հայաստանից գնացել է ընդհանուր առմամբ՝ 762 հազար 792, վերադարձել է՝ 689 հազար 221 քաղաքացի։ Տարվա սկզբին, երբ ակնհայտ դարձավ, որ մարդիկ մասսայական հեռանում են երկրից, իշխանություններն իրենց համար արդարացումներ էին փնտրում, հավաստիացնում էին, թե գնում են արտագնա աշխատանքի, գնալու են ու, ինչպես միշտ, տարվա վերջին վերադառնալու են։ Բայց ինչպես տեսնում ենք, գնացողների մի հսկայական հատված նախընտրել է չվերադառնալ։

Համեմատության համար նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ 2017թ. Հայաստանից գնացել ու չէր վերադարձել 36,2 հազար մարդ, անցած տարի գնացել ու չի վերադարձել ավելի քան 73,5 հազար մարդ։ Ակնհայտ է, որ իշխանությունների խոստացած ներգաղթի փոխարեն՝ երկիրը բախվել է արտագաղթի հերթական ալիքին, որը դեռևս հանդարտվելու որևէ հիմք չունի։ Պետք է արձանագրենք, որ պատերազմից հետո Հայաստանում ստեղծված անմխիթար իրավիճակը շատերին կանգնեցրել է երկրից հեռանալու մտադրության առջև։ Եթե նախկինում հեռանում էին հիմնականում տնտեսական ու սոցիալական դժվարությունների պատճառով, հիմա դրանց ավելացել են նաև հետպատերազմյան ծանր մթնոլորտն ու շարունակվող անորոշությունն ապագայի նկատմամբ։ Պատերազմից նույնիսկ մեկ ու կես տարի հետո հայտնի չէ, թե ինչ ապագա է սպասվում Հայաստանին։

Այնպես է ստացվել, որ իշխանությունները խաղաղության դարաշրջանից են խոսում, պատրաստվում են բացել սահմանները, բարեկամանալ թուրքերի ու ադրբեջանցիների հետ, իսկ վերջիններս շարունակում են հետպատերազմյան հոխորտանքները, սպառնում են ու փորձում իրենց կամքը պարտադրել, անընդհատ լարվածության մեջ են պահում տարածաշրջանն ու մեր երկիրը։

Հովսեփ Արամյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts