Արևմտյան շախմատի այս խաղում զոհաբերության կարիք կա, այդքանը...
Blog
Մարդ արարածը մշտապես տառապել է հիշողության կորստից: Սա հատուկ է բոլոր ժամանակներին և բոլոր հասարակություններին: Եվ ահա սկսել են քննարկել Ֆրանսիայում կատարվող դեպքերը: Մի մասը փորձում է պաշտպանել մահմեդականների խոցված զգացմունքները, մյուս մասը կանգնում է այսպես կոչված քաղաքակիրթ մարդկության կողքին, մոռանալով մի շատ կարևոր բան: Չեմ ցանկանում շատ փակագծեր բացել, լրջմիտ ընթերցողը ինքը կհասկանա, բայց ուզում եմ մի պահ հիշեք անցած տարիների իրադարձությունները:
Վերջին անգամ ե՞րբ տպվեցին ծաղրանկարներ, ի՞նչ ազդեցություն ունեցան դրանք այն հասարակությունների վրա, որոնք դեմ էին իրենց երկրի և բանակի ներքաշմանը որոշ պրոցեսների: Իհարկե թե իրական մահմեդական աշխարհը, թե դրա հորինովի արևմտյան տարբերակը մշտապես պատրաստ են տրվել սադրանքների:
Ե՞րբ ֆրանսիացին կողմ կլինի իր գրպանի և կյանքի հաշվին պայքարել այսպես կոչված ահաբեկչության և ահաբեկչական երկրների դեմ, իհարեկե այն ժամանակ երբ տեսնի իր ընկերոջն ու հայրենակցին սպանված, հոշոտված, գլխատված...
Արևմտյան շախմատի այս խաղում զոհաբերության կարիք կա, այդքանը...
Դավիթ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը