Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ» «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»


Հայաստանի համար շատ կարեւոր են արտաքին հարաբերությունները բոլոր ուժային կենտրոնների հետ. Հակոբ Բադալյան

Բլոգ

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրել է. 

Մի քանի օր առաջ անդրադարձել էի Ուզբեկստանի նախագահի Ֆրանսիա կատարած այցին, դիտարկելով նաեւ դրա տնտեսական համատեքստն ու այդ ֆոնին չափելով հայ-ֆրանսիական հարաբերությունը, հարց բարձրացնելով, թե ինչպիսին է այդ հարաբերության ներդրումային պորտֆելը:

Վերստին նշեմ, միջպետական հարաբերությունների «խարիսխը» ներդրումներն են, ոչ թե ռազմա-տեխնիկական առեւտուրը: Հետեւաբար, եթե ուզում եք չափել միջպետական հարաբերության փոխշահավետության, խորության աստիճանը, դիտարկեք, թե ինչպիսին է այդ պետությունների միջեւ ներդրումային պորտֆելի ծավալը:

Այս ֆոնին, տեղեկություն է տարածվել, որ 2024 թվականին օրինակ բազմապատիկ ավելացել են Ադրբեջանում Ֆրասիայի ուղղակի ներդրումները: 2024 թվականին Ֆրանսիան Ադրբեջանի տնտեսությունում կատարել է ավելի քան 125 միլիոն դոլարի ուղղակի ներդրում:

Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը գրեթե բացահայտորեն թշնամական դիրքավորում է որդեգրել Ֆրանսիայի նկատմամբ, պետական մակարդակով ծավալել է Ֆրանսիայի դեմ այսպես ասած հակագաղութային շարժում, իսկ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներն էլ խոստովանել են, որ Ադրբեջանը իրենց գաղութներում ֆինանսավորում է ապստամբական շարժումներ:

Ահա այդ պայմաններում, Ֆրանսիան Ադրբեջանի տնտեսության մեջ 2024 թվականին կատարում է 125 միլիոն դոլարի ներդրում: Իհարկե սա Ադրբեջանի տնտեսության մեջ ֆրանսիական ներդրումների ամբողջ ծավալը չէ, որը միլիարդից ավելի է: Սա միայն 2024 թվականի ցուցանիշն է: Ի դեպ, հիշեցնեմ, որ 2023 թվականի սեպտեմբերի 1-ին՝ արդեն մոտ ինն ամիս շրջափակված Արցախում էթնիկ զտումից մոտ երկու շաբաթ առաջ, Ֆրանսիայի նավթագազային-հսկայի՝ Տոտալ Էներջիի գլխավոր տնօրենը Իլհամ Ալիեւի հետ Բաքվում քննարկում էր ներդրումային կատարվող եւ կատարվելիք ծրագրեր:

Եվ վերստին հիշեցնում եմ, որ 2021 թվականի աշնանը ստորագրվել է հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների ճանապարհային քարտեզ: 2021 թվականից առ այսօր որքա՞ն է կազմել Հայաստանի տնտեսությունում Ֆրանսիայի ուղղակի ներդրումների ծավալը:

Կա՞ դրա վիճակագրություն, որքա՞ն է ցուցանիշը:

Այդտեղ է, որ մենք կարող ենք գնահատել իրական քաղաքականության աստիճանն ու խորությունը: Այլապես, որքան էլ հաճելի են հայտարարությունները, դրանք չեն պայմանավորում ուժերի հարաբերակցությունը եւ պետությունների հարաբերությունը գետնի վրա:

Երբ խոսվում է տվյալ թեմաների մասին, անմիջապես հայտնվում են տարբեր ապոլոգետներ՝ ավանդական դարձած մեղադրանքներով, թե դա հայ-ֆրանսիական հարաբերության թիրախավորում է:

Հայաստանի անկախության այս ավելի քան երեք տասնամյակում գերտերությունները, ուժային կենտրոնները ձեւավորել են Հայաստանում ապոլոգետների իրենց բանակները կամ հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնց խնդիրն է տորպեդահարել որեւէ խոսակցություն, որտեղ կարող է խոսք լինել կենացասածության փոխարեն որեւէ առարկայական «ստուգաչափման» տրամաբանությամբ, հարցեր տալու, պատասխան ակնկալելու տրամաբանությամբ:

Այդ դեպքում անմիջապես հայտնվում են այդ հատուկ նշանակության խմբերի ներկայացուցիչներն ու սկսում այդօրինակ խոսակցության որեւէ փորձ հռչակել «հակաֆրանսիականություն», կամ՝ «հակառուսականություն», «հակաամերիկյանություն», «հակաիրանականություն», «հակաեվրոպականություն», «հակաարեւմտականություն», եւ այլն, եւ այլն:

Այդ ջոկատներով, գերտերություններից յուրաքանչյուրը փորձում է լուծել մի խնդիր՝ իր վերաբերյալ խոսակցությունները Հայաստանում չպետք է անցնեն կենացի խոսակցություններից այն կողմ, չպետք է ենթարկվեն «ավելորդ հարցերի»: Իրենց տեսանկյունից իհարկե դա հասկանալի եւ օրինաչափ, ոչ մի գերտերություն էլ չի ուզում, որ որեւէ համեստ տրամաչափի երկրում հանրությունները «ավելորդ հարցեր» տան իրենց: Բոլորն էլ ուզում են, որ իրենց միայն «ծափ տան» հենց միայն տվյալ երկրի անվանումը լսելիս:

Բայց, դա մեղմ ասած այն չէ, ինչ պետք է Հայաստանին ու Հայաստանի հանրությանը, որովհետեւ դա սպանում է սուբյեկտությունը եւ Հայաստանը վերածում ընդամենը մի մեծ «ականջի», որից էլ միշտ կարելի է կախ տալ որեւէ «լապշա»:

Հայաստանի համար շատ կարեւոր են արտաքին հարաբերությունները բոլոր ուժային կենտրոնների հետ:

Եվ հատուկ ընդգծեմ՝ շատ կարեւոր է հարաբերությունը Ֆրանսիայի հետ, թե քաղաքակրթական, թե քաղաքական իմաստով: Ավելին, Ֆրանսիայում մենք ունենք աշխարհում այսպես ասած ամենից կայացած եւ ուժեղ համայնքներից մեկը, որը մեծ դեր ունի նաեւ ֆրանսիական կյանքում:

Եվ այդ ամենով հանդերձ, ու հենց այդ համայնքի աշխատանքը նաեւ դյուրացնելու համար, շատ կարեւոր է, որ Հայաստանի հանրությունը լինի գործընկեր, այլ ոչ թե կենաց լսող «սեղանի ընկեր»: Որովհետեւ, ի վերջո, աշխարհաքաղաքականությունը բոլոր դեպքերում չափազանց սառը, պրագմատիկ ու ցինիկ երեւույթ է դրա մասնակից բոլոր առանցքային մասնակիցների կատարմամբ:

Մի շատ կարեւոր բան էլ: Ի վերջո, երբ ես ի ցույց եմ դննում տեղեկությունը, որ Ադրբեջանում ֆրանսիական ներդրումները մի քանի անգամ ավելին են, քան Հայաստանում, անգիտություն, տկարամտություն է կարծել, թե Ֆրանսիան կարող է Ադրբեջանի հանդեպ ունենալ առավել բարյացկամ կամ բարեհաճ տրամադրվածություն, քան Հայաստանի հանդեպ: Ավելին, Ֆրանսիան բարյացկամ եւ ջերմ է Հայաստանի հանդեպ:

Բայց, հարցն այն է, որ Ֆրանսիան ունի շահեր եւ գործում է ըստ այդ շահերի: Եվ, եթե դրանք չափում ենք ներդրումների սանդղակով, ապա Հայաստանում ֆրանսիական ներդրումների սակավությունը ոչ թե այն պատճառով է, որ Ֆրանսիան չի ուզում անել այդ ներդրումները, կամ ուզում է Ադրբեջանում անել ավելի շատ ներդրում, այլ որովհետեւ Ադրրբեջանն այդ հարցում ավելի լավ է աշխատում ֆրանսիական ներդրումային շրջանակների հետ, քան Հայաստանը:

Դրա ցուցիչն է այն, որ Հայաստանում ընդհանրապես արտաքին ուղղակի ներդրումների ըստ էության «երաշտ» է: Չկան ներդրումային խոշոր ծրագրեր, իսկ ուրվագծվողները կամ «ցրցամ» տրվածներն էլ տապալվել են, արգելակվել, դանդաղել:

Եվ ինչի՞ մասին կարող է լինել խոսքը, եթե օրինակ ավելի քան մեկ շաբաթ կարող է հարկադիր պարապուրդի մատնվել երկրի խոշորագույն ձեռնարկությունը՝ Զանգեզուրի կոմբինատը, որը նաեւ թիվ մեկ հարկատուն է, որի ամեն մի պարապուրդի մատնված օրը տնտեսությանն ու նաեւ պետական բյուջեին կարող է արժենալ հարյուրավոր միլիոն դրամներ:

Եվ ինչի՞ պատճառով է այդ պարապուրդը: Պարապուրդի պատճառն ըստ էության գործադուլի անվան տակ ծավալված բավականին ակնառու սաբոտաժն է, որտեղ նաեւ նշմարվում էին ինչ որ քաղաքական հաշվարկներ եւ կոնյուկտուրային շահեր:

Եվ պետությունը, կառավարությունը այդ իրավիճակին նայում էր շատ հանգիստ: Եվ ավելին, ինչպես օրերս հրապարակվել էր մամուլում, վարչապետ Փաշինյանի մոտ կայացած՝ «Իրական Հայաստանի» այսպես կոչված հայեցակարգի թեմայով հանդիպումներից մեկում մասնակիցների առաջին շարքերում են եղել Զանգեզուրի կոմբինատի աշխատանքը գրեթե տասը օր կաթվածահար արած եւ տնտեսությանն ու բյուջեին հարյուրավոր միլիոն դրամների վնաս պատճառած գործադուլային ակցիայի առավել ակտիվ կազմակերպիչները:

Դա կառավարական շրջանակների «խոստովանությու՞նն» է՝ խոշորագույն կոմբինատի պարապուրդի հասցրած իրավիճակի կապակցությամբ, թե՞ այսպես ասած անփութությունն ու անտարբերությունը տնտեսության խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկի, խոշորագույն ընկերության գործունեության առնչությամբ:

Երկու դեպքում էլ դա մեղմ ասած վատ ազդակ է ցանկացած արտաքին ներդրողի համար:

Եթե որեւէ մեկին թվում է, թե դրանք մանրուքներ են, ապա դա մեղմ ասած թյուր պատկերացում է տնտեսության եւ հատկապես ներդրողների զգայունության վերաբերյալ: Մարդիկ, որոնք պետք է այս կամ այն երկրում ներդրման համար օգտագործեն իրենց, կամ իրենց վստահությամբ ներգրավվող հսկայական կապիտալը, ուշադրության են արժանացնում ցանկացած՝ ամենափոքր մանրուքներին անգամ:

Որովհետեւ նրանք ռիսկի են ենթարկում ոչ թե այսպես ասած հարկատուների փողերը, այլ իրենց անձնական միջոցները եւ հեղինակությունը: Հետեւաբար, նրանց համար որեւէ երկրի մասին ներդրումային պատկերացում կազմելու հարցում էական է ամենափոքր մանրուքն անգամ:

Մոտ մեկուկեսդարյա... «նորագույն» տեխնոլոգիան. «Փաստ»Ֆասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հունիսի). Փաստաբանները գործադուլ են հայտարարել. «Փաստ»Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ»Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով Փաշինյանի օրոք ոչ մի լավ բան չի սպասվում. «Փաստ»«Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանԸնտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. ԼավրովՀետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանՄոդին և Թրամփը կարող են վերջին 15 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել G7-ի գագաթնաժողովումՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-իՇքեղության դարաշրջանն ավարտվեց. մահացել է Tiffany & Co.-ի լեգենդար դիզայներ Ջոն Լորինգը Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. ԼավրովԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուի և նրա hանցավnր ցանցի hարձակnւմները Սիրիայի և Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը uպառնnւմ է ոչ միայն այս երկու եղբայրական երկրին, այլև Թուրքիային. ԷրդողանՌուսաստանը չի հանդուրժի Հայաստանի միակողմանի շահ ստանալուն միտված դիրքորոշումը ԵԱՏՄ-ի նկատմամբ. ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԴիտա ֆոն Թիզը հին սկանդալն է թարմացնում Քիմ Քարդաշյանի հետ՝ չորս տարվա վաղեմության զգեստի պատճառով Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանԻվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանՀորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներովՄոուրինյուն կրկին կգլխավորի «Ռեալ»-ը, իսկ «Բենֆիկա»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնական Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանՀեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաu մնալ. Արաղչին՝ ԱՄՆ զինվnրականներինԱրդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է. Տիգրան ԱբրահամյանՀայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով Ընդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն ԳրիգորյանՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային